ARM | RUS |

Այս օրը մենք անցում ենք կատարում պետականաշինության փնտրտուքներից կայուն զարգացման փուլ. Սերժ Սարգսյան

18.05.17 | 12:28

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին այսօր հանդես է եկել ուղերձով։ ՀՀ Նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի։ Խոսելով պետականաշինության մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր պետականության համար կայացման կարևոր ջրբաժան է։


«Այս օրը մեր պետականության համար կայացման կարևոր ջրբաժան է` մենք անցում ենք կատարում պետականաշինության փնտրտուքներից կայուն զարգացման փուլ: Միջազգային փորձը լավագույնս վկայել է, որ անցումն այնպիսի խորհրդարանական կառավարման համակարգի, որի հիմքում դրված է իրավունքի գերակայության սկզբունքը, որտեղ հարաբերությունների առանցքը մարդն է ու նրա անօտարելի իրավունքները, այնտեղ հնարավոր է հասնել հանրային լայն համաձայնության ու երաշխավորել անշեղ զարգացում:

Դա, սակայն, դեռևս հնարավորություն է, մեզանում` արդեն իսկ իրական հնարավորություն: Առաջին ու վճռորոշ քայլն արված է: Միջազգային մեր գործընկերների ակտիվ աջակցությամբ մեզ հաջողվեց իրականություն դարձնել սահմանադրական այնպիսի բարեփոխումներ, ինչն այսօր շատ երկրների ու առաջատար մասնագետների կողմից օրինակելի է համարվում: Սակայն մենք պարտավոր ենք անել նաև հաջորդ և ոչ պակաս կարևոր քայլը` կյանքի կոչել սահմանադրական նոր լուծումները` հաղթահարելով Սահմանադրության, իրավական համակարգի և իրավակիրառ պրակտիկայի անհամապատասխանությունները: Դա այսօր դառնում է մեր երկրի իրավական անվտանգության ամենակարևոր մարտահրավերը, իսկ դրան դիմակայելը` մտածողության ու գործողության նոր որակ է պահանջում: Պահանջում է պետություն–քաղաքացի հարաբերությունների նոր մշակույթ: Պետաիշխանական գործառույթներով օժտված յուրաքանչյուրից պահանջում է պատմական բեռը վերցնելու և պատվով կրելու կամք ու վճռականություն:

Երկրորդ` դուք եք մարմնավորելու անցումը նոր որակի պետական համակարգի: Իշխանության աղբյուրն ու տերը հանդիսացող ժողովուրդը ձեզ է օժտել միակ առաջնային մանդատով` կյանքի կոչելու մեր երկրում ժողովրդավարական զարգացման ողջ ներուժը: Դուք պատգամավորական մանդատի հետ մեկտեղ ստանձնել եք պատմական պատասխանատվություն` բռնել ժամանակի քննությունը, իրականություն դարձնել ժողովրդի վստահությունը, մեր նորագույն պատմության հիմնաքարերը դնել դարերով կանգուն մեր եկեղեցիները կառուցողներին արժանի նախանձախնդրությամբ»,– ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնելով մեր երկրում սահմանադրական ողջ համակարգի արմատական բարեփոխումները` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին «մենք ժողովրդից վստահության քվե ստացանք ձևավորելու պետական կառավարման այնպիսի համակարգ, որում իշխանության ճյուղերը կլինեն հստակ տարանջատված ու հավասարակշռված, մարդու համար կերաշխավորվի իրավունքով պաշտպանված ազատությունը, իշխանությունը սահմանափակված կլինի իրավունքով, լավագույն երաշխիքներ կստեղծվեն պայքարելու համար մենիշխանության, կոռուպցիայի ու բացասական այլ երևույթների դեմ»:

«Ամբողջ խնդիրն այն է, թե ձեզ ինչպես կհաջողվի երկրի ողջ օրենսդրական համակարգը ներդաշնակել սահմանադրական նոր լուծումներին: Դուք եք պատասխանատուն երկրում սահմանադրականության նոր որակի երաշխավորման համար: Բացառիկ դերակատարություն է ձեզ վերապահված` ձևավորել կառավարման առավել արդյունավետ համակարգ, կյանքի կոչել անկախ դատական իշխանության կայացման սահմանադրական նոր հնարավորությունները, տեղական ինքնակառավարումը դարձնել մարդկանց ամենօրյա խնդիրների արդյունավետ լուծման իրական հնարավորություն և իրավունք:

Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել ընդհուպ փոփոխություններ կատարելու երկրի Մայր օրենքում, անմիջական մասնակցություն ունենալու պետական մարմինների կազմավորման գործում, իրականացնելու լայն վերահսկողական լիազորություններ` արդյունավետ զուգակցելով թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության դերակատարությունը»,– ասել է նա:


Սերժ Սարգսյանը նշել է, որ ակնհայտ է նաև, որ մարդիկ դեռևս իրենց առօրյայում չեն զգացել սահմանադրական բարեփոխումների դրական ներազդեցությունը, ինչը, նախագահի խոսքով, զարմանալի չէ, քանի որ Սահմանադրության նորմերը, համակարգային ամբողջականությամբ հանդերձ, ուժի մեջ են մտնելու միայն 2018 թվականից: Ըստ նրա՝ պարզ է նաև, որ սովորական մարդու, շատ-շատերի համար նոր իրավական համակարգի ընձեռած առավելությունները տեսանելի ու շոշափելի կլինեն 2018-2019 թվականներից սկսած:

«Սակայն դա միայն այն դեպքում, երբ մեզ՝ ձեզ հետ միասին, հաջողվի առաջիկայում ընդունել ու կյանքի կոչել բոլոր այն օրենքները, որոնք երաշխավորելու են Սահմանադրության իրական գործողությունը: Իսկ դրանք ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր օրենքներ են: Դուք պարտավոր եք ստանձնել այս ահռելի աշխատանքի պատասխանատվությունը:

Համամասնական ընտրակարգի հիմնական առավելությունը նաև այն է, որ անհատական պատասխանատվությունը զուգորդվում է քաղաքական պատասխանատվության հետ: Ուստի մեր քաղաքական ուժերին նույնպես պետականաշինության լուրջ քննություն է սպասվում:

Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին և զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում:

Սրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չեն: Ես ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք դարերի փորձություն բռնած այն ճշմարտությունը, որ իր ճակատագիրը երկրի ճակատագրից սահմանազատած անհատը թշնամու զինվորից վտանգավոր է: Մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացառում են կիսալուծումները, բացառում են ժամանակից հետ մնալը, բացառում են չարվածի համար անընդհատ արդարացումներ փնտրելը, պահանջում են անմնացորդ նվիրում ու քրտնաջան աշխատանք: Դուք ժողովրդից քվե եք ստացել առաջնորդող դերակատարություն ունենալու երկրի անվտանգ ու առաջընթաց զարգացման, փոփոխություններով ու կառուցելով ելք գտնելու արդար Հայաստանի կերտման հարցերում: Իսկ դա միայն բարի ցանկություններով չի լինում: Ինչպես որ զուգորդվում են մեր նպատակները, այնպես էլ պետք է ներդաշնակվեն մեր ամենօրյա ու անմնացորդ նվիրումով իրականացվելիք քայլերը` ի փառս մեր երկրի ու ժողովրդի:

Կարծում եմ, որ հենց այս գիտակցումով պետք է մեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման նստաշրջանը` ազդարարելով մեր երկրում պառլամենտարիզմի կայացման ու պետականության ամրապնդման նոր ժամանակաշրջանի սկիզբը:

Այսքանն էի այս պահին ուզում ասել ձեզ՝ փոխանցելու համար խնդիրների և պատկերացումների այն լայն ծիրը, որով անմիջականորեն զբաղվելու է փոփոխված Սահմանադրությամբ լայն լիազորություններ ստացած խորհրդարանը։ Իրականում այսօր մեր պետության և մեր երկրի ապագայի տեսանկյունից կարևոր օր է, փոփոխությունների նոր ու մեծ ալիքը խորհրդանշող օր։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեցերորդ գումարման Ազգային ժողովին»,– ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։


Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...

18:07

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

17:45

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող...

17:38

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5...

17:18

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ...

17:03

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44