ՀՀԿ փոխնախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը մինչ Tert.am-ի հետ հարցին պատասխանելը, թե որտեղ է իր համար նախընտրելի՝ գործադիր, թե օրենսդիր մարմնում, հիշեցրեց՝ գործադիր էլ ԱԺ-ից է տեղափոխվել:
«Քաղաքական գործունեությունը ենթադրում է որոշակի փորձառություն և ես պատիվ եմ ունեցել ղեկավարել Կրթության և գիտության նախարարությունը: Իսկ գործադիր իշխանության փորձն անչափ կարևոր է քաղաքական պրոցեսների համար»,-ասաց նա և նշեց, որ ինքը լավ է հասկանում կառավարության խնդիրները, դժվարությունները, բայց այս պահին պատգամավոր է՝ պատգամավորական կարգավիճակից բխող բոլոր լիազորություններով:
Հարցին ՀՀԿ-ն արդյոք կադրային խնդիր ունի՞ և սերնդափոխության հարցը չի կարողանում լուծել, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչներին են կարևոր պաշտոնների նշանակում, պատասխանեց, թե կարծում է, որ այդպես չէ:
«ՀՀԿ-ն քաղաքական մեծ թիմ է և ի տարբերություն քաղաքական շատ այլ ուժերի՝ մեզ մոտ սահուն սերնդափոխությունն ակնհայտ է: Բայց սերնդափոխությունը երբեք ինքնանպատակ չի եղել, տարբեր սերունդների ու աշխարհայացքների մարդիկ միշտ իրար լրացնում են. երիտասարդությունն ունի եռանդ, ավելի քիչ փորձ, ավագները փորձ ու ավելի քիչ եռանդ, ուստի լավագույն թիմն այն թիմն է, որտեղ կա փորձի, եռանդի, գիտելիքի համակցում»:
Հարցին թե ունե՞նք ավելի լավ ԱԺ-ն, Աշոտյանը պատասխանեց, որ գնահատական տալն այսօր ավանս է, բայց ըստ նրա՝ անհատական կազմն ակնհայտորեն խոստումնալից է, այդ թվում և ընդդիմության:
«Բայց, իհարկե, նրանց այսօրվա քայլը համարում եմ մանկական հիվանդություն, ՀՀ-ի քաղաքական դաշտի մանկական հիվանդություն և կոչ կանեմ, որ ապագայում մեր գործընկերները նման տեսակի քաղաքական որևէ արժեք չներկայացնող քայլերի չեն դիմի, կամ քիչ կդիմեն»,-ասաց նա:
Նշենք, որ «Ելք» դաշինքն այսօր բոյկոտել էր առաջին նիստին նախագահի և Կաթողիկոսի ելույթները:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է մեկ այլ ընդդիմության՝ »Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ին նկատի ուներ ասելով, որ իրենց ներքին գործերին այլ կուսակցություններից բզբզում են. «Ես օգտագործեմ իմ խորհրդարանական գործընկերների բառապաշարը և ձեզ՝ հարգելի լրագրողներ, խորհուրդ տամ, որ մի բզբզացեք»:
Հարցին, թե չի» կարծում, որ կուսակցությունը նրան արժանվույնս չգնահատեց, Աշոտյանը նշեց, որ այդ հարցի շահարկումը վաղուց ժամկետանց է». «Ես վաղուց իմ քաղաքական ամբիցիաները կայացվածության տեսակետից արդեն բավարարել եմ»:
Նշենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստերից հետո հայտնի դարձավ, որ Արմեն Աշոտյանը կգլխավորի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26