Սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող և մասնագիտական կրթություն ապահովող կառույցների միջև փոխգործակցության ուղղություններն այսուհետև ամրագրված կլինեն փաստաթղթով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) միջև մայիսի 18-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կստեղծի մի կողմից, սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, կիրառել առկա գիտական ներուժը, մյուս կողմից՝ համալսարանի մասնագետներին և ուսանողներին ներգրավել ՍԱՊԾ-ի կողմից իրականացվող աշխատանքներում՝ ամրապնդելով վերջիններիս գործնական գիտելիքները: Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը եւ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ստորագրելով համատեղ աշխատանքներն էլ ավելի սերտ, կանոնակարգված ու հստակեցված դարձնող հուշագիրը, կարևորել են սննդամթերքի անվտանգության մակարդակի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերն ու նոր նախաձեռնությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս պետական վերահսկողության ոլորտում օգտագործել գիտական ներուժը: Ես ակնկալում եմ համատեղ մի շարք ծրագրեր. հունիսից սկսած՝ ուսանողները կընդգրկվեն իրազեկման մեր նախաձեռնություններում, միաժամանակ՝ անասնաբուժական կրթություն ստացողները ուսումնական պրակտիկա կանցնեն Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում»,- ասել է ՍԱՊԾ պետը:
ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը ընդգծել է, որ ծրագիրը շատ կարեւոր է հատկապես հետադարձ կապի տեսակետից, քանի որ հնարավորություն է տալիս փորձաքննության ենթարկել ուսումնական պլաններն ու ծրագրերը. – «Այս նախաձեռնության արդյունքում մենք կունենանք տեսական ու գործնական գիտելիքներով, հմտություններով օժտված լավ ուսանողներ, դուք՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ»:
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
10:09
09:55
09:44
09:33
09:23
09:03
22:40
22:17
20:20
19:56
19:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44