Մարզերում, անգամ խոշոր բնակավայրերում դեղերի հասանելիության խնդիր կա: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և այդ առթիվ հանձնարարական տվեց ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանին:
«Իրանակացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է դեղերի հասանելիության խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և խնդիրներ է առաջացնում ոչ միայն մեր քաղաքացիների, այլ նաև զբոսաշրջիկների համար»,-ասաց Կարապետյանը:
Նա Լևոն Ալթունյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունը ապահովելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան նախագիծ։
«Բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ հերթապահ դեղատների առկայությունը ապահովելու նպատակով»,-ասաց վարչապետը:
Կարապետյանը հայտնեց, որ խնդիրն առաջացել է զբոսաշրջային գոտիներից, այդ թվում՝ նաև Ծաղկաձորից ։
«Ծաղկաձորում ընդհանրապես որևէ դիմելու տեղ չկա, եթե որևէ բան պատահում է՝ հաշվի առնելով նաև ձմեռային մարզաձևերը»,-ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, հավելելով, որ ուշադրություն դարձնեն այդ հարցին:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44