 
            Կանեմ ամեն ինչ, որ խորհրդարանական փոքրամասնությունը կարողանա իր որոշումների արդյունավետության վրա կասկածներ չունենալ: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյլանյանի հարցին:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ չի հիշում մի դեպք, երբ քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ոըմ քվեարկի ընդդիմության ներկայացրած օրենքի նախաձեռնության օգտին, բայց նշեց, որ եղել է հակառակը:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ եղել են դեպքեր, երբ մեծամասնությունը քվեարկել է փոքրամասնության ներկայացրած օրինագծի օգտին: 
Ապա Արտակ Զեյլանյանը հարցրեց. «Հրաշալի է, որ մատնանշում եք այդպիսի նախագծեր, որ փոքրամասնության կողմից ներկայացված նախագիծը առանց նախապես համաձայնեցնելու համաձայնել է: Դուք պատրա՞ստ եք ավելացնելու քաղաքական փոքրամասնության քվոտան»:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը պատրաստ է Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անել ամեն ինչ, որ խորհդարանական փոքրամասնությունը արդյունավետ իրականացի իր լիազորությունները, իսկ խորհրդանական մեծամասնությունը կայացնի քաղաքական որոշումներ՝ պատասխանատվության առավել մեծ չափաբաժնով:
«Մեծամասնություն լինելը նշանակում է ավելի մեծ պատասխանատվություն: Կանեմ առավելագույնը, որ խորհրդարանական փոքրամասնությունը կարողանա իր որոշումների արդյունավետության վրա կասկածներ չունենալ»,- հավաստիացրեց նա:
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42