Այս շաբաթ Կառավարության որոշմամբ «Սահլեվս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է կրակայրիչների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն ՀՀ դրամ, որից 130 մլն ՀՀ դրամն իրացվելու է ՀՀ տարածքում, 80 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, 20 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրներում։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ. աշխատելու են նաև կանանց գաղութի դատապարտյալները։ Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170 000 000 ՀՀ դրամ:
Նույն արտոնությունից կօգտվի նաև «Ֆարմատեք» ՓԲԸ, որը հումքն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 800 մլն ՀՀ դրամ: Նախատեսվում է իրականացնել 900 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 9-10 նոր աշխատատեղ՝ 160 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Փաուր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերության նպատակն է ՀՀ, Սյունիքի մարզում Մեղրի համայնքում կառուցել 3,5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, որը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311,4 մլն ՀՀ դրամ։
Արդյունքում կստեղծվի մոտ 13 աշխատատեղ` 82 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44