Իրանի Իսլամական հանրապետությունում այսօր անկացվում են նախագահական ընտրություններ։ Դրանք կլինեն 12-րդ ընտրությունները 1979-ից սկսած, երբ երկրում տեղի է ունեցել իսլամական հեղափոխություն, որի արդյունքում տապալվել է միապետությունը ու ներդրվել կառավարման հանրապետական ձեւը։
Ըստ 1979-ին ընդունված սահմանադրության Իրանը իսլամական հանրապետություն է։ Պետության ղեկավարը հոգեւոր առաջնորդն է (ռահբար կամ ֆակիհ) ։Նա վերահսկում է օրենսդրական, գործադիր ու դատական իշխանությունները ու ընտրվում ցմահ հատուկ մարմնի՝ Փորձագետների խորհրդի կողմից։
Նախագահը իր նշանակությամբ պետության երկրորդ պաշտոնական դեմքն է։ Նա պատասխանատու է սահմանադրության կատարման համար, ղեկավարում է գործադիր իշխանությունը, նշանակում նախարարներին ու նրանց թեկնածությունները հաստատման ներկայացնում մեջլիսին, զեկուցում է մեջլիսին կառավարության գործողությունների մասին, միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր կնքում իրանական կառավարության անունից, պատասխանատվություն կրում բյուջեի պլանավորման ու կատարման համար։
Իրանի նախագահն ընտրվում է համընդհանուր ուղիղ քվեարկությամբ չորս տարի ժամկետով ու կարող է հաջորդաբար առավելագույնը երկու ժամկետ զբաղեցնել այդ պաշտոնը։
Թեկնածուն պետք է լինի 18 տարեկանից մեծ կրոնական -քաղաքական գործիչ ու համապատասխանի հետեւյալ պահանջներին՝ ունենա իրանական ծագում ու Իրանի քաղաքացիություն, վայելուչ կենսագրություն, պատկանա երկրի պաշտոնական կրոնին ՝ շիականությանը, լինի աստվածավախ, անսասան հավատա Իսլամական հանրապետության հիմունքներին , նաեւ ունենա կազմակերպչական ունակություններ։
Նախագահի թեկնածուն չպետք է միապետության ժամանակներում պետական կառույցներում աշխատանքային փորձ ունենա։ Բացի դրանից թեկնածուն պետք է ունենա առնվազն մագիստրոսի գիտական աստիճան, կամ դրան համարժեք աստիճան ավանդական իսլամական դպրոցներում, նաեւ չունենա դատվածություն։
Ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով։ Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը (50 տոկոս գումարած 1 ձայն՝ ընտրողների ընդհանուր քանակից)։ Անհրաժեշտության դեպքում մեկ շաբաթ անց անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ձայների առավելագույն քանակությունը հավաքած երկու թեկնածուները։
Ձայնի իրավունք ունեն Իրանի բոլոր չափահաս քաղաքացիները։ Ներկա ընտրություններում մասնակցելու է ավելի քան 55 մլն ընտրող (Իրանի բնակչությունը 80․8 մլն մարդ է)։
Ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել 1636 թեկնածու, այդ թվում 137 կին։ Նրանցից էր նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը , որն անտեսել է թեկնածություն չառաջադրելու մասին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեի խորհուրդը։
Ընտրապայքարի ֆավորիտ է համարվում Հասան Ռոհանին, որին ըստ հարցումների, պատրաստ է աջակցել ընտրողների 41․6 տոկոսը։ Նրան հաջորդում է այաթոլա Էբրահիմ Ռաիսին, որը կարող է ապավինել ձայների 26․7 տոկոսին։ Ամենաքիչ շանսերն ունեն մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը (2,8%) ու արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Տաբան (1,2%)։
Ռոհանին Արեւմուտքի հետ կապերի հարթման կողմնակիցն է, եթե դա չի վնասում իր երկրի շահերին, կարող է նույնիսկ լիբերալ կոչվել՝ այնքանով որքանով այդ հասկացությունը առհասարակ կիրառելի է իրանցի քաղաքական գործիչների հանդեպ։ Ռաիսին պահպանողական է, «Աստան Քուդս Ռազավիի» իրանական ամենահզոր բարեգործական հիմնադրամի ղեկավարը։ Նա քննադատում է ներկա իշխանություններին, առաջին հերթին՝ իրանական միջուկային ծրագրի մասին գործարքը, հավաստիացնելով, որ Թեհրանը վրիպել է, որ պետք չէր Արեւմուտքին ընդառաջ որեւէ կամավոր քայլեր անել այս հարցում, քանի դեռ «կտրոնը չէր կանխիկացվել»՝ այսինքն պատժամիջոցները չէին չեղարկվել։
Ռոհանիի ու Ռաիսիի շնորհիվ Իրանում հիմա ամենատարածված գույներն են դարձել մանոշակագույնն ու կանաչը։ Ռոհանիի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում մանուշակագույն պաստառներով (այդ գույնը Իրանում կապակցված է խավարման ժամանակ արեւի գույնից կախված ապագայի կանխատեսումների հետ)։ Իսկ Ռաիսիի կողմնակիցները կանաչն են ընտրել։ Ընդ որում Իրանում կանաչը ասոցացվում է ո չ այնքան իսլամի, որքան 2009-ի բողոքի ցույցների հետ՝ նախագահ Ահմադինեժադի երկրորդ ժամկետի դեմ։ Չնայած Ռաիսին խոստանում է կանաչին վերադարձնել դրա հիմնական նշանակությունը, որը կապակցված է Մարգարեի խորհրդանիշներից մեկի հետ։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55