«Նորընտիր խորհրդարանը երեկ մաեստրո Գալուստ Սահակյանի հումորի պակասն էր զգում: Թեպետ նորընտիր Աժ խոսնակ Արա Բաբլոյանը նիստի ողջ ընթացքում փորձում էր անկեղծության մթնոլորտ ստեղծել, նախ խոստովանեց ուրիշի փոխարեն քվեարկելու մասին, փորձեց հումոր անել' «Ելք»-ի ներկայացուցիչների հետ երկխոսությունը, համեմելով նրանց «Ելք կա» կարգախոսով, միևնույն է, նա սեփական կուսակիցների կողմից անգամ միանշանակ չի ընկալվում: Շատերը երեկ պատերի տակ փսփսում էին, որ Բաբլոյանն օրենսդիր գործունեության ժամանակ աչքի է ընկել միայն առողջապահության նախարարների համար ուղեկցող ու միջնորդ լինելու պահվածքով, ոմանց համար էլ պաշտպանի դեր է ստանձնել՝ փրկելով նախարարին լրագրողների ճանկերից: ԱԺ նախագահի հարցում սերնդափոխությունը տապալած ՀՀԿ-ն փորձել է դա իրականացնել փոխնախագահների մակարդակում, հատկապես՝ 33-ամյա Արփինե Հովհաննիսյանի մասով, մյուս փոխնախագահը կլինի էդուարդ Շարմա-գանովը: Ի դեպ, Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, կղեկավարի նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը: Որոշ փոփոխություններ կան նաև մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերում: ՀՀԿ-ին հասանելիք վեց հանձնաժողովներից Հրայր Թովմասյանը կստանձնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարումը, այն նախորդ ԱԺ-ում Հովհաննես Սահակյանն էր ղեկավարում, որը, սակայն, ցուցակի անցողիկ տեղում չէ և մանդատ չի ստացել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55