Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանն այսօր՝ մայիսի 19-ին կդառնար 25 տարեկան:
Բենիամինը՝ Մոնթեն, զոհվել է ապրիլի 3-ին: Ավագ լեյտենանտը ռազմական գործողություննների ընթացքում օգնության էր գնացել Ջրակն (Ջաբրաիլ)։ Հակառակորդի կողմից գրավված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստներ Բենիամի Եղոյանը, Վլադիմիր Ալիխանյանն ու Տիգրան Աբգարյանը դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել: Հետմահու պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաև երկրորդ անվամբ՝ Մոնթե։
Մերօրյա հերոսը ծնվել է Երևանում, մի քանի տարի սովորել է դպրոցում, ապա տեղափոխվել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր ու այնտեղ սովորել։ Ապա ընդունվել և սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
Մանկուց երազել է զինվորական դառնալ: Զինվորական գործի հանդեպ ունեցած սերը փոխանցվել է հորից՝ Ներսես Եղոյանից, որը զինվորականների շրջանում հայտնի է Բատյա անունով: Նա Արցախյան պատերազմի առաջին մասնակիցներից է, Վազգեն Սարգսյանի ընկերը:
Ալբերտ Հովհաննիսյանը, որը ծառայել է Մոնթեի հետ, Panorama.am-ի հետ զրույցում պատմել է ապրիլյան պատերազմի ժամանակ երեք տանկիստների սխրանքի մասին: Ալբերտը հիշում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Մոնթեի «դուխը» նաև մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Ինքը շատ դուխով, հայրենասեր մարդ էր: Ես հպարտ եմ, որ իրան ճանաչել եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվել»:
Հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի՝ Տիգրանի և Վլադիմիրի հետ առաջ է գնում, բայց այդ օրը թշնամին խոցում է նրանց տանկը:
Ալբերտը նաև հիշում է Մոնթեի հետ վերջին զրույցը. «Ապրիլի 3-ն էր, մոտս սիգարետ չկար, գնացի Բենոյից ուզեցի: Տանկի վրա կանգնած էր, սիգարետը տվեց ու էդ պահին ուղղակի ասացի՝ զգույշ կլինես: Բենոն գրկեց ինձ, համբուրեց ու ասաց՝ ինչ լինելու է, կլինի: Ուզում ես հիմա գնամ Երևան, բայց եթե այսօր իմ վերջին օրն է, ուրեմն ոչինչ չես փոխի: Ինքը, կարծես թե զգար: Իսկ գնալուց առաջ բոլորին ձեռքով արեց, ասես հրաժեշտ էր տալիս: Դրանից հետո նրանց տանկը խոցվեց»:
Նշենք, ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի քույրը՝ Գայանե Եղոյանը, երկար սպասումներից հետո 2017 թվականի հունվարի 28-ին որդի է ունեցել: Նրան կոչել են քեռու անունով՝ Մոնթե:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26