Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված ընտրատեղամասում նախագահական ընտրությունների քվեարկությունն անցնում է բնականոն հունով:
«Արմենպրես»-ին Իրանի դեսպանատնից տեղեկացրել են, որ ընտրատեղամասը բացվել է Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, նախատեսված է, որ կփակվի 18:00-ին: Դեսպանատնից փոխանցել են, որ ընտրողների այցելության բավական ակտիվություն է նկատվում, և եթե անհրաժեշտություն լինի՝ հնարավոր է քվեարկության ժամը երկարացնել:
Հայաստանում ընտրելու իրավունք ունի Իրանի 10 հազարից ավելի քաղաքացի, այդ թվում, իրանահայեր:
Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ավելի քան 63 հազար ընտրական տեղամասեր են բացվել երկրում ընթացող նախագահական ընտրություններում քվեարկելու համար: Քվեաթերթիկներում չորս թեկնածուների անուններն են, այդ թվում՝ նախագահական երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած Հասան Ռոուհանին, երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին, մշակույթի եւ իսլամական կողմնորոշ ան նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը եւ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան: Առաջին երկուսը համարվում են բացահայտ ֆավորիտներ, ընդ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, նրանց հաղթելու շանսերը մոտավորապես հավասար են: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26