Երևանում հայ և ռուս մասնագետները քննարկել են ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում ներդաշնակեցման խնդիրներն, ինչը ողջունվում է այս ոլորտի հայաստանյան մասնագետների կողմից: Tert.am-ի հետ զրույցում «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն ասաց, որ նման քայլը ոլորտում միայն զարգացում կապահովի: Սակայն նա ուշադրություն հրավիրեց այլ խնդիր վրա, որը նույնպես քննարկվել է:
«Բուն հարցն այն է, որ մեզ մոտ հարկորոշվածն ու հարգադրոշմածն անցնի ԵԱՏՄ շրջանակում, քանի որ մեկ-մեկ խնդիրներ են լինում: Երբեմն կասկածում են մեր հարկադրոշի վրա, դրա համար քննարկվում էր նաև այն, որ մենք արդեն ունենք համապատասխան լիցենզավորող նախարարություն, որը լիցենզավորում է և՛ մասնագետին, և՛ընկերությանը: Մեզ մոտ ապրանքի վրա համապատասխան կոդը դրվում է, օրինակ՝ մեր ընկերության կոդը 02-ն է, իսկ եթե 02 կոդով առկա իրը չի համապատասխանում ապրանքի վրա դաջված պրոբին, ապա պատասխանատվությունը կրում է այդ կոդը խփող կազմակերպությունը, ոչ թե ապրաքնի տերը»,- ասաց նա:
Միաժամանակ՝ Աբրահամյանը նկատեց, որ որոշ խնդիրների կարգավորման մեկնարկն արդեն իսկ նկատվում է: Նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ որոշվել է, որ լիցենզավորման կարգն ավելի պետք է խստացվի, որպեսզի արտահանվող ոսկու հետ խնդիրներ չառաջանան: Աբրահամյանը, թեև այս պահին ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով դրական խոշոր տեղաշարժ չի տեսել, միևնույն է, հույս ունի, որ ոսկերչության և թանկարժեք մետաղների ոլորտում աշխուժացում շուտով կնկատվի:
«ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի հետ նոր համագործակցություն է ակնկալվում, որը կարող է շուկա ստեղծել: Մեր ասոցիացիան էլ իրենց հետ սերտ կապերի մեջ կլինի, իսկ այժմ փորձ է արվում համապատասխան ծրագիր ստեղծել, որի շուրջ կհամագործակցենք: Վեբկայք պետք է նաև ստեղծվի, որով շփումը կազմակերպությունների միջև ավելի հեշտ կլինի»,- շարունակեց Աբրահամյանը:
«Ոսկու շուկայի» տնօրենը ոսկերչության և թանկարժեք մետաղների ոլորտի հետ կապված մի խնդիր էլ առանձնացրեց՝ կապված արտահանման հետ, քանի որ փաստաթղթաշրջանառության հետևանքով շատ անգամ գործընթացը երկարում է:
«Նկատում եմ, որ մարդիկ հիմնականում առնչվում են ժամանակի հետ կապված խնդրի: Մի քանի օր առաջ էլ քննարկել են, որ ՀՀ սահմանակետերում պետք է լինի մի պատուհանի սկզբունք, որ երբ մարդն ապրանք ունի, թղթերը նորմալ են, այդ թուղթը պետք է միանգամից օդանավակայանում լինի ու դրանով ապրանքը մտնի ԵԱՏՄ շուկա»,-եզրափակեց Վաղարշ Աբրահամյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26