Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանին դիմելով` «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, թե ինքը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել 5 տարի, և իր համար Աշոտյանի կերպարը, որպես հանձնաժողովի նախագահի, անհամատեղելի է:
Մարուքյանի խոսքով` իր այս մտահոգությունն ունի 2 պատճառ, նախ որ Աշոտյանը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք չունի, և բացի այդ ՀՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն լինել չի նշանակում, որ խորհրդարանն էլ ՀՀԿ-ի արտաքին կապերի խնդիրներն է լուծելու:
«Եթե համեմատում եմ Ձեզ Արտակ Զաքարյանի հետ, բավական լուրջ տարբերություններ կան: Ունենալով քաղաքական տարաձայնություններ՝ մեզ հաջողվել է աշխատել նրա հետ, հիմա մտահոգություն ունեմ, որ չենք կարող Ձեզ հետ էլ աշխատել»,-ասաց Մարուքյանը:
Մինչ հարցին կպատասխաներ, Աշոտյանը հարցրեց, թե արդյոք իր պատասխանից կախվա՞ծ է լինելու Մարուքյանի քվեարկությունը և ապա շարունակեց. «Երբ ես բժիշկ լինելով 2005 թ-ին մտա խորհրդարան, շատերն ասում էին՝ ի՞նչ կապ ունի բժիշկը քաղաքականության հետ: Այսօր տեսնում ենք, թե բժիշկներն ինչ բարձունքի են հասնում քաղաքականության մեջ, հետո ասում էին՝ Կրթության նախարարն ուր, բժիշկն ուր: Երբ որ նախարար էի ու մտա Facebook, ձեր գործընկներից մեկն ինձ ասում էր՝ ինչ Facebook, Ձեզ լրջանալ է պետք: Այսօր արդեն մի քանի ամիս է՝ նա հացս ձեռիցս տարել է: Պատասխանս չի ենթադրում, որ գիտեք՝ այո, ես կարող եմ»:
Աշոտյանը շնորհակալություն հայտնեց Արտակ Զաքարյանի գործունեության վերաբերյալ դրական գնահատականի համար. «Ես էլ եմ պարոն Զաքարյանի մասին բարձր կարծիքի, երբեք չեմ համեմատել 2 տարբեր անձանց, ինչպես օրինակ երբեք չեմ համեմատել Ձեզ պարոն Փաշինյանի հետ, որ ասեմ, թե ինչու պարոն Փաշինյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, ձեր քաղաքական ուժի որոշումն է եղել: Մեր քաղաքական որոշումն է եղել ներկայացնել իմ համեստ անձի թեկնածությունը: Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը, ապա դրա մեջ կուսակցությունների դերն ավելի լավ կգնահատեք, երբ ձեր կուսակցությունը զարգանա, մեծանա»,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26