Ազգային ժողովի պատգամավորները շարունակում են պայքարը VIP սենյակների համար։ Ոչ միայն նորերը, այլեւ հներն են փորձում ավելի հարմար սենյակներ ձեռք գցել։ Հիմնական պայքարը ընդունարանով սենյակների համար է, որոնք քիչ են։ Հիմնականում մեկ սենյակից կազմված առանձնասենյակներ են, որտեղ պատգամավորն ու օգնականը պետք է միասին նստեն։ Երկու օր է՝ ընդունարանով, հարմարավետ սենյակի փնտրտուքների մեջ է նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ ԱԺ-ում, մեր տեղեկություններով, մեկ այդպիսի սենյակ է մնացել՝ Գարեգին Նուշիկյանի նախկին աշխատասենյակը, որն ունի ընդունարան։ Մեծ ընդունարանին կից երեք սենյակ կա, երկուսում նստում են ԱԺ աշխատակազմից պաշտոնյաները, մեկում՝ Նուշիկյանն էր նստում։ Իսկ օգնականները՝ միասին, ընդունարանում էին տեղավորվել։ Երեկվա դրությամբ այդ սենյակը խոստացել էին տալ Տարոն Մարգարյանի աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին, ով նախորդ ԱԺ-ում նոր մասնաշենքի փոքր, մեկ սենյականոց կաբինետում էր նստում, այժմ որոշել է բարելավել իր «բնակարանային պայմանները»։ Բայց բախտը չբերեց։ Երեկ Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո բավականին փոփոխություններ եղան։ Օրվա վերջում տեղեկացանք, որ Նուշիկյանի աշխատասենյակը որոշել են տրամադրել նախկին ոստիկանապետին։ «Ցույց տվել են, տարան, առաջարկեցին, բայց վաղը կորոշեմ, դեռ չեմ որոշել։ Ում ուզում են, թող տան, վաղը կերեւա, էնքան, որ մի տեղ նստեմ․․․ ես տենց կաբինետի կարոտ չեմ, ովքեր ուզում են, թող իրենք վերցնեն։ Ինձ տենց առանձնապես արդեն չի հրապուրում․․․ մի տեղ կվերցնեմ, կնստեմ, էլի»,- մեզ հետ զրույցում հոգնած ասաց Ալիկ Սարգսյանը։ Նա մտադիր է օրենսդրական ակտիվ աշխատանքով զբաղվել՝ չդառնալ նիստերին կես ժամով ԱԺ եկողներից, դրա համար ցանկանում է առանձին ընդունարանով սենյակ, ի վերջո՝ «ողջ օրն այստեղ է անցկացնելու»։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26