Մայիսի 19-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ռուսաց լեզվի ակադեմիայի նախագահության կողմից հանձնվել է ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը։ Այն հաստատվել է 2000 թվականին Մոսկվայի և Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի օրհնությամբ՝ ի նշանավորումն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի։
Արարողությունը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո խոսք է ասել ակադեմիայի նախագահ Յուրի Բելյաևը։ Ակադեմիայի նախագահն իր ուրախությունն է հայտնել շքանշանի հանձնման առիթով՝ ընդգծելով, որ ժամանակին, Ալեքսի Բ Պատրիարքի շնորհաբաշխության ընթացքում, վերջինիս կողմից մատնանշվել էին ապագա շքանշանակիրները, որոնց թվում նաև՝ Սերբ Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքը և Ամենայն Հայոց Հայրապետը։ Բարձրորեն գնահատելով Գարեգին Բ Հայրապետի կարևոր ավանդը հայ և ռուս կապերի ամրապնդման գործում և գոհունակությամբ կատարելով հոգելույս Պատրիարքի կամքը՝ ակադեմիայի նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է դեռևս 2013 թվականին «Բեթղեհեմի աստղ» ազգային բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ և Ռուսական կայսերական տան աջակցությամբ նրան շնորհված «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը և վկայականը։ Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը։
Այնուհետև իր օրհնությունը ներկաներին է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն է հայտնել Ռուսաց լեզվի ակադեմիայի անդամներին իրեն շնորհած պարգևի համար՝ աղոթքով հիշելով բարեհիշատակ Ալեքսի Բ Պատրիարքին և ընդգծելով, որ բազում ջերմ ու բարի հիշողություններ է կրում իր սրտում։ Նորին Սրբությունը, վերհիշելով Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումները և Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում համատեղ կատարած հոգևոր արարողությունները, ընդգծել է, որ ձևավորված այդ սերտ կապերը և գործակցությունը այսօր էլ շարունակվում են Կիրիլ Ա Պատրիարքի հետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հատկանշական նկատել է, որ պարգևի հանձնման արարողությունն իրականացվում է Ռուսաստանում հայոց թեմի հաստատման 300-ամյակի հոբելյանական տարում։ Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Աստծու օրհնության ներքո էլ ավելի զորանան դարավոր կապերը և եղբայրական ոգին հայ և ռուս հավատակից ժողովուրդների, նոր իրագործումներով բարեզարդվի երկու երկրների համագործակցությունը և հավետ շարունակվի հարյուրամյակների պատմություն ունեցող այս բարեկամությունը։
Արարողությանը ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր դասի և Ռուսաց լեզվի ակադեմիայի ներկայացուցիչներ։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26