Ազգային ժողովի «Ելք» դաշինք խմբակցությունը քվեարկելու է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների՝ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, խորհրդարանում հայտարարել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
««Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. քվեարկելու ենք «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին կողմ: Չնայած՝ երեկվա քվեարկությունը մեզ նույնպես մտահոգեց, չնայած իրենք պաշտպանում են Ազգային ժողովում 9 հանձնաժողով ունենալու փոխարեն 10-ն ունենալու մեր դիրքորոշումը, բայց որոշ պատգամավորներ հանրապետականի առաջարկած տարբերակին կողմ քվեարկեցին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուների վերաբերյալ ունեն նախկինից ոչ շատ տարբերվող դիրքորոշում. «Այստեղ չենք եկել ինքնանպատակ դեմ եւ կողմ քվեարկելու համար եւ այս առումով մենք կողմ կքվեարկենք ՀՀԿ-ի առաջարկած թեկնածուներից մեկի օգտին՝ Գագիկ Մինասյանի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ խորհրդարանում հիմնական բանավեճերը կայանում են հանձնաժողովներում. «Ես առավել քան համոզված եմ, որ մեր բոլոր 9 հանձնաժողովները նախօրոք կհամագործակցեն խմբակցությունների հետ, որից հետո բոլոր հարցերը կքննարկեն հանձնաժողովներում եւ եփված օրենքները կընդունվեն Ազգային Ժողովում»:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44