Բյուրականի աստղադիտարանում կադրերի պակաս կա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանը:
«Որոշ երիտասարդներ գալիս են, բայց դա քիչ է: Շատ երիտասարդներ այսօրվա պատկերացումներով են շարժվում, այն է` ընտրել մասնագիտություններ, որոնք ավելի լավ են վճարվում: Ցավոք, խելացի երիտասարդները, որոնց ներուժն առավելապես պետք է գիտության մեջ, գերադասում են պետական պաշտոնյաների օգնականներ լինել, քան գիտնական»,- նշեց Արեգ Միքայելյանը:
Այսօր Բյուրականի աստղադիտարանում աշխատում է 40 աշխատակից, որոնցից 11-ը՝ երիտասարդներ: Սա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին Բյուրականի աստղադիտարանում աշխատում էին մոտ 150 մարդ:
«Ճիշտ է, գիտնականին պետական հատկացումները քիչ են, սակայն երիտասարդները ներգրավված են միանգամից մի քանի ծրագրերում և միջինը 250-300 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Այսինքն` ամեն դեպքում տարբեր աղբյուրներից մենք հնարավորություններ գտնում ենք»,-ասաց Արեգ Միքայելյանը:
Նա տեղեկացրեց, որ Բյուրականի աստղադիտարանն ունի տեխնիկական հագեցվածության խնդիր: Ամենամեծ դիտակը, որը խորհրդային տարիներին համարվում էր աշխարհում 7-րդը, այժմ միայն 50-րդն է և համարվում է միջին որակի աստղադիտակ:
«Թե տիեզերական հետազոտություններում, թե ցամաքային աստղագիտության գծով մենք կտրուկ ետ մնացինք: Պատճառը ներդրումների պակասն է: Խորհրդային տարիներին չհասցվեց իրականացնել նոր տեխնոլոգիաների ներմուծում, անկախության առաջին տարիներն էլ ծանր շրջան էր: Եվ այդպես ետ ընկանք: Հիմա կա, իհարկե, ճանապարհ: Իմ կարծիքով, մեր լավագույն ճանապարհն է օգտագործել ամերիկյան, եվրոպական խոշոր նախագծերի արդյունքները, որոնք աստղագիտության մեջ բաց են դրված: Կարելի է հնարամիտ ծրագիր ներկայացնելով` ուրիշի ներդրումներով մեծ արդյունքի հասնել»,-ասաց նա:
Խոսելով աստղադիտարանի վերջին տարիներին կատարած աշխատանքից` Արեգ Միքայելյանը նշեց, որ բազմաթիվ նոր տիեզերական օբյեկտներ են հայտնաբերել, որոնց շնորհիվ պարզվում է տիեզերքի պատկերը:
«Մենք բազմաթիվ երիտասարդ աստղեր ենք հայտնաբերել: Դա շարունակվող գործընթաց է, որի սկիզբը դրվել է դեռ Վիկտոր Համբարձումյանի օրոք: Երիտասարդ աստղերի առկայությունը նշանակում է, որ տիեզերքում ներկայում էլ տեղի են ունենում էվոլյուցիոն պրոցեսներ: Նախկինում կարծում էին, որ տիեզերքը ստեղծվել է միլիարդավոր տարիներ առաջ և որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, աստղերը ծեր են: Երիտասարդ աստղերի հայտնաբերմամբ ապացուցվեց հակառակը: Դրանից հետո, աստղադիտարանի գլխավոր ուղղություններից մեկը դարձավ հնարավորին չափ փորձել ավելի շատ այդպիսի աստղ եր հայտնաբերելը, մեծ վիճակագրություն կուտակելով, դրանց էվոլյուցիան հասկանալ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26