Այսօր Գյումրու Բարեկամության պուրակում տեղի ունեցավ «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» յուրատեսակ բացօթյա մամուլի ասուլիսը: Տեղը պատահական չէր ընտրվել: Բանն այն է, որ 2015թ-ից գործող հիմնադրամը, որն զբաղվում է անօթևանության խնդիրով, որոշել է թիրախավորել «Բարեկամության այգի» կոչվող տարածքը, որը համարվում է կանաչ գոտի, և որտեղ շուրջ 48 տնակ կա: Հիմնադրամի հոգաբարձուների անդամների որոշմամբ պետք է առաջնահերթության կարգով բնակարաններով ապահովել այդ թաղամասի տնակային բնակիչներին: Գյումրիում այժմ գոյություն ունի 96 տնակային թաղամաս՝ 2193 տնակներով, որից 15-ում մշտադիտարկում է անցկացրել «Գյումրին առանց տնակների հիմնադրամը»:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի խոսքերով՝ մինչև տարեվերջ նշված կանաչապատ պուրակը մտադրվել են ազատել տնակներից: «Շուտով 3 բնակարան կհատկացնենք հենց այս տարածքում, որը հատկացրել են ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունները, երբ նախաձեռնեցինք «Մեկ կուսակցություն, մեկ՝ տնակ» ծրագիրը: Մյուսներից արձագանք չեղավ», -լրագրողներին տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը:
«Դիմեցինք Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի իրենց աշխատավարձերից մասնակի գումար տրամադրեին հիմնադրամին: Նրանցից միայն մեկը՝ Հերմինե Նաղդալյանը կես միլիոն դրամ փոխանցեց, մնացածից դեռ ոչինչ, հուսանք՝ կարձագանքեն»,ասաց նա: Ղարիբ Հարությունյանն անդրադարձավ նաև, 2017 թվականի պետական բյուջեից 546 միլիոն դրամ հատկացնելուն, որով Գյումրիում ընդամենը 83 անօթեւան ընտանիքի բնակարանի գնման վկայագիր է տրամադրվելու; Երեկ Շիրակի մարզպետարանում ԲԳՎ տրամադրվեց 26 ընտանիքի, մյուսներին կտրամադրվի մինչև տարեվերջ: «Շիրակի մարզպետարանից մեզ ներկայացված տվյալներով հերթացուցակում գրանցված են 640 անօթևան ընտանիք, նրանցից միայն 83-ին է տրամադրվում: Մյուսների համար պետության կողմից ոչ մի աջակցություն»,- նկատեց հիմնադրամի նախագահը:
«Եկող՝ 2018 թվականին կլրանա ավերիչ երկրաշարժի 30-ամյակը: Կլոր ամյակ է՝ թիրախավորելու ենք եւ Հայաստանի Համահայկական հիմնադրամին ենք դիմելու՝ մարաթոնի ընթացքում հավաքված գումարը տրամադրեն մեզ, եթե ոչ ամբողջ, գոնե զգալի մասը»,- եզրափակեց հիմնադրամի տնօրենը
«Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ նշեց. «Այս հարցը վաղուց կարող էինք լուծել: Պետք չէր, որ 29 տարի պահանջվեր ու էլի անլուծելի մնար: Սա ավելի շատ բարոյական եւ ոչ թե նյութական կամ տնտեսական խնդիր է: Խորհրդային մտածելակերպը մեզ բերեց հասցրեց այստեղ: Զոհերն հավասարաչափ մեղավոր են, որքան մեղավորները: «Գյումրին առանց տնակների հիմնադրամը» ոչ քաղաքապետարան է, ոչ մարզպետարան: Հիմնադրամը ստեղծվել է թեթևացնելու գյումրեցու հոգսը, որին կարծում եմ առավել շատ մասնակցություն պետք է ունենան հենց գյումրեցիները: Սա մեր ամոթն է, գյումրեցու ամոթը: Մեր խնդիրն է, որ փորձում ենք փաթաթել ուրիշների վզին, իրականում մեղավոր ենք բոլորս»,-ասաց սրբազանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե իր կարծիքով վերջապես երբ կազատվի Գյումրին տնակներից:
«Գյումրեցի մեծահարուստներ, ովքեր Երևանում են կամ արտասահմանում, ձեռք մեկնե՛ք»,- կոչ արեց նա՝ առաջարկելով վստահել իրենց. «Հիմնադրամի խորհուրդը կարծում եմ ստեղծվել է հարգված անձանցից, ինչու եմ ասում կարծում եմ հարգված, քանի որ մեկ ես՝ վստահ չեմ իմ հարգված լինելու մեջ»,- կես կատակ, կես լուրջ ավելացրեց սրբազանը: Նրա պատկերացմամբ անօթևանության լհիմնախնդիրը նման է ջունգլիի: Աստիճանաբար ծառերն ու թփերը կտրելով, հասել են այսօրվան: Նշենք, որ այսօր երեկոյան Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում կայացավ նաև «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» պաշտոնական կայքի շնորհանդեսը: Հիմնադրամի անդամները վստահ են, որ կայքի գործունեությունը բարձրացնելու է իրենց աշխատանքի որակը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26