ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան սերտորեն կկոորդինացնեն դիրքորոշումներն Իրանին դիմակայելու գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռուստակոնֆերանսի ռեժիմով հեռարձակում էր Պետդեպը:
«Մենք սերտորեն կկոորդինացնենք մեր ջանքերը Իրանին դիմակայելու գործում, հատկապես՝ ծայրահեղականությանը և ծայրահեղականության արտահանմանը, օտարերկրացի գրոհայիններին և աշխարհազորայիններին աջակցությանը. Իրանը նրանց աջակցում է ոչ միայն Եմենում, այլև Իրաքում և Սիրիայում»,- ասել է Թիլերսոնը:

