«Թանգարանների գիշեր»-ը, հերթական անգամ, մարդաշատ և աշխույժ է եղել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարաններում. տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով «Թանգարանների գիշեր» ծրագիրն այս տարի կրել է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը:
Ըստ այդմ, մասնավորապես Երևան քաղաքի պատմության թանգարանում ընթերցվել են Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ռազմի դաշտից ուղարկված, ինչպես նաև 1950-ական թվականներին աքսորավայրից ուղարկված նամակներ: Հատկանշական է, որ այցելուները նույնպես հնարավորություն են ունեցել ընթերցելու, պատմելու և գրի առելու իրենց պատմությունները: Հարկ է նշել, որ մինչ այդ, ծրագրի շրջանակում, թանգարանը հյուրընկալել է նաև ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, սիրված երգահան Տիգրան Մանսուրյանին: Թանգարանային գիշերվա այս տարվա խորագրի համատեքստում մաեստրոն ներկայացրել է Արևմտյան Հայաստանում 20-րդ դարասկզբի հայերի ջարդից մազապուրծ իր ընտանիքի պատմությունը:
Բավական հագեցած էր նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի միջոցառումների ծրագիրը: Այստեղ այցելուներին ծանոթացրել են «Վան. Կորուսյալ մայրաքաղաք» ցուցահանդեսի նմուշներին, ներկայացրել պատմական մայրաքաղաքի պատմությունը: Ավելի ուշ թանգարանի դիմացի հարթակում կազմակերպվել է հետաքրքիր ֆլեշ-մոբ՝ Վանի ազգային տարազների ցուցադրությամբ: Բայցօթյա համերգային ծրագրով հանդես է եկել «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթը: Արգելոց-թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում այցելուները հնարավորություն են ունեցել նաև ունկնդրել Վանի հնագիտական ժառանգության թեմայով դասախոսություններ: Արգելոց-թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռված նաև մինչև կեսգիշեր զբոսնել Էրեբունի միջնաբերդում:
Ժամանակակից արվեստի թանգարանում ավելի վաղ էին մեկնարկել «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները: Այստեղ կազմակերպվել էր Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակում ներկայացվել է արվեստագետի 40-ամյա գործունեությունը: Ավելի ուշ, թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան դառնալու Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված հետաքրքիր ցուցադրության ականատեսը:
Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյան» թանգարանում էլ, հիմնական ցուցադրությունից բացի, այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև «ՍՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:
Նշենք, որ մինչև կեսգիշեր բաց է լինելու նաև Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանը:
Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկարկել է 2005 թվականին՝ ԻԿՕՄ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ, որի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01