Անհանդուրժողականությունն և բռնությունը Վաշինգթոն բերելով՝ Էրդողանը բռնկեց ամերիկացիների՝ ներառյալ կոնգրեսականների, և լրատվամիջոցների զայրույթը․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների արարքի մասին՝ ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Մենք իսկապես նախկինում նման բան չէինք տեսել: Ագրեսիան, որն ուղղված էր հայերի, քրդերի կամ նրանց ընդդիմությանը, բերեցին Վաշինգթոն, և մարդիկ իրենց աչքերով տեսան դա»,- ասաց նա՝ նշելով, որ գուցե նախկինում ԱՄՆ-ում մարդիկ չգիտեին, թե ինչպիսին է Թուրքիան և իր ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով 9 մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է:
Ավելի ուշ համացանցում նոր տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռվից դիտում, թե ինչպես են իր անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվում խաղաղ ցուցարարների վրա:
«Թուրքիայի ղեկավարությունը ծախսում է շատ փող PR-ի, լոբբիի վրա: Այս միջադեպը ստիպում է ամերիկացիներին, որ վերագնահատեն թուրքերի կամ նրանց դաշնակիցների ներկայացրածը: Հիմա արդեն միլիոնավոր մարդիկ սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում տեսան, թե ինչպես է Էրդողանը հանձնարարում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա»,- ասաց Արամ Համբարյանը:
Չնայած որ միջադեպի արդյունքում խաղաղ մարդիկ տուժեցին, նրա խոսքով, այն դրական նշանակություն ունեցավ՝ մարդիկ տեսան Թուրքիայի իրական դեմքը:
Թե ինչ քաղաքական ազդեցություն կունենա միջադեպը հարցին, Արամ Համբարյանը պատասխանեց․«Էրդողանն իսկապես վիրավորել է ամերիկացիներին իրենց հողում: Դա ընկերոջ վարմունք չէ: Վաշինգթոնը քաղաք չէ, որ արտասահմանյան կառավարությունները հարձակումներ անեն: Սա հարգանքի պակասի նշան է, որը անգամ օտարոտի երկրները չէին անի: Բայց երբ դա դաշնակիցն է անում, փոխում է շատ բան: Այն կփոխի շատ բան երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր ոլորտներում: Այսուհետ շատ բան տարբեր կլինի»:
Միջադեպը հետագայում Հայ դատի հանձնախմբին կօգնի՝ բացահայտելու Թուրքիայի իրական դեմքը. Արամ Համբարյանի խոսքով, այս անգամ, անկախ իրենց գործադրած ջանքերից, Թուրքիայի իրական դեմքը բացահայտվեց:
«Այս միջադեպի ձայնագրությունը, որը տարածվեց հայտնի լրատվամիջոցներով, ցույց տվեց իրականությունը: Առանց այդ տեսանյութի, առանց այլ տեսանյութերի, այս միջադեպն էլ կանցներ, կգնար: Մենք կխոսեինք դրա մասին, բայց Թուրքիայի փիարը կաշխատեր և արդյունք չէինք ունենա: Բայց տեսանյութը փոխեց ամեն ինչ»,-ասաց նա։
Դիտարկումներին, թե Էրդողանը նման քայլի է դիմել, քանի որ ձախողվել էր նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Արամ Համբարյանը պատասխանեց․ «Դա կարևոր չէ: Նա իրավունք չուներ այդպես անելու: Տխուր ես, զայրացած ես, նշանակություն չունի, իրավունք չունես մարդկանց ծեծել: Իր երկրում աներ, նորից սխալ էր, բայց կանցներ: Ուրիշ բան է, որ այլ երկրում ես դա անում: Դա ամբարտավանություն է»:
Թե ինչու Թուրքիայի ղեկավարությունը չարձագանքեց միջադեպին բարձր մակարդակով, Վաշինգթոնում Հայ դատի հանձնախմբի տնօրենը պատասխանեց․«Թուրքիան դեռ կարողանում է կաշառել մարդկանց Վաշինգթոնում: Դժբախտաբար ԱՄՆ-ի կառավարության պատասխանը միջադեպին շատ թույլ էր»:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26