Գեներալ Մայքլ Ֆլինը, ում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեռացրել էր իր անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, կարող է լուրջ խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ ապօրինի համագործակցության կասկածների, այլեւ՝ Թուրքիայի օգտին ապօրինի աշխատելու մեղադրանքների պատճառով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ֆլինին Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել էր դեռեւս փետրվարին, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ գեներալը թաքցրել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփից եւ փոխնախագահ Փենսից Ռուսաստանի դեսպանի հետ զրույցի ընթացքում Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները վերացնելու հնարավորությունը: Սակայն ԱՄՆ-ի իրավապահները պարզել էին նաեւ, որ 2016 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում վերջինիս Flynn Intel ընկերությունը՝ Թուրքիայի շահերն ԱՄՆ-ում առաջ տանելու համար կես միլիոն դոլար է ստանում: Միացյալ Նահանգներում նման գործունեությունն արգելված չէ, եթե այդ մասին տեղեկությունները հրապարակային են, իսկ գումարը ստացող ընկերությունն ու անձը գրանցված են որպես օտար երկրի գործակալ: New York Times-ի հաղորդմամբ սակայն, Մայքլ Ֆլինը սկսել է գումարներ ստանալ ռուսական եւ թուրքական կողմերից նախքան օտար երկրի գործակալի կարգավիճակում գրանցվելը:
Փորձելով բացահայտել ճշմարտությունը, Սենատի հետախուզության հանձնաժողովը հետաքննություն է նախաձեռնել եւ օրերս պահանջել Մայքլ Ֆլինից հանձնաժողովին ներկայացնել Flynn Intel ընկերության բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ռուսաստանի եւ Թուրքիայի աղբյուրներից ստացված գումարներին: Հինգշաբթի Ֆլինի փաստաբանը հայտարարել է, որ վերջինս հրաժարվում է փաստաթղթեր տրամադրել: Օրենսդիրները սակայն նախատեսում են շարունակել հետաքննությունը, նշում է Սենատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Բարը.
«Գեներալ Ֆլինի փաստաբանը հայտարարել է, որ նա չի կատարելու մեր պահանջը, մեզ դա չի զարմացնում: Մենք կորոշենք, թե գեներալ Ֆլինի նկատմամբ մեր հաջորդ քայլը որն է լինելու: Իսկ մենք շարունակում ենք լսել բազմաթիվ վկաների եւ նրանց վկայությունները նոր փաստաթղթեր եւ մասնակիցներ են բացահայտում»:
Սակայն, գեներալ Ֆլինը կարող է շուտով էլ ավելի լուրջ խնդրի առաջ կանգնել: Հինգշաբթի ԱՄՆ-ի տպագիր մամուլի երկրորդ խոշորագույն սեփականատեր ՄքՔլատչի ընկերությունը, որի կազմում է ԱՄՆ-ի 14 նահանգներում տպագրվող ավելի քան 30 օրաթերթ, հաղորդել է, որ Թուրքիայի շահերն առաջ տանող Ֆլինը, լինելով Դոնալդ Թրամփի խորհրդականի պաշտոնում, խնդրել է կանգնեցնել Դաեշի ահաբեկիչների մայրաքաղաք Ռաքայի գրավման ծրագիրը, քանի որ Ռաքան նախատեսվում էր գրավել քրդական ուժերով, որին դեմ էր Թուրքիան: Ծրագիրն ի կատար է ածվեց միայն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ արեց Մայքլ Ֆլինին։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55