Պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` տնտեսվարողների իրական շրջանառությունը և աշխատողների չգրանցված լինելու փաստը թաքցրած ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի համաձայն, ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականից չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է իր կողմից սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտների աշխատողների չգրանցված լինելու փաստը:
Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում 17.05.2017թ.-ին ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ հիշյալ տեսուչը պարբերաբար կաշառք է ստացել հացի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ա. Մ.-ից` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Թ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին և 311-րդ հոդվածի ( Կաշառք ստանալը) 2-րդ մասերով:
Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Թ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Պաշտոնեական դիրքը չարաշահած հարկային տեսուչը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26