Հայաստանի իշխանություններն անողոք պայքար են հայտարարել՝ ընդդեմ կոռուպցիայի ու պետական միջոցների վատնման: Թե ի՞նչ արդյունավետություն կունենա այս պայքարը, փաստացի տվյալներով հնարավոր կլինի դատել որոշ ժամանակ անց միայն: Մինչ այդ կարելի է հաշվել նախորդ տարիներին կառավարության ծախսերի արդյունավետությունը: Չէ՞ որ նախկինում էլ ոչ ոք կառավարությանը չէր լիազորել հարկատուներիս վճարած գումարներն անօգուտ և անմաստ ծախսել:
ՀՀ կառավարությունը 2013-ից տնտեսվարողներին պարտադրեց նոր սերնդի ՀԴՄ-ներ կիրառել: ՀԴՄ-ների վաճառքի իրավունքը վերապահվեց ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասնեյակ» ՊՈԱԿ-ին: Եվ քանի որ, ինչպես միշտ, ժամկետները սուղ էին, մրցույթ չհայտարարվեց, այլ տեղի ունեցավ «բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության» գնման ձևով: Ընդ որում` ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը 203 հազար դրամ են:
Սկզբնական շրջանում դրանք պետք է ներդնեին 2012թ. արդյունքներով 500 մլն դրամ, և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները` 2013-ի հուլիսի 1-ից: Հարկային մարմնի պաշտոնական կայքի 2013 թ.-ի վիճակագրական տվյալները («Նոր սերնդի ՀԴՄ-ների և դրոշմապիտակների կիրառման արդյունքների մասին տեղեկատվություն») փաստում են. «Նշված ժամանակահատվածից սկսված նոր սերնդի ՀԴՄ կիրառողների ֆիսկալ հասույթները շարունակական աճել են: Այսպես` 2013թ. հուլիս ամսվա համար 2012թ. նույն ամսվա նկատմամբ աճը կազմել է 3.5 մլրդ դրամ կամ 4.7%, 2013թ. օգոստոս ամսվա համար 2012թ. նույն ամսվա նկատմամբ՝ 7 մլրդ դրամ կամ 9.6%, 2013թ. սեպտեմբեր ամսվա համար 2012թ. նույն ամսվա նկատմամբ՝ 10.4 մլրդ դրամ կամ 15.4%, իսկ արդեն 2013թ. հոկտեմբեր ամսվա համար 2012 թ. նույն ամսվա նկատմամբ ֆիսկալ հասույթի աճը կազմել է 14.1 մլրդ դրամ կամ 19.8%»:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով`ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունը 2007-2011 թվականներին յուրաքանչյուր տարում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 10 տոկոսային կետով (բացառությամբ ճգնաժամային համարվող 2009 թ.): Եթե մանրածախ ապրանքաշրջանառությունը մինչ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարին (2013թ.) աճել է մոտ 10 %-ով, և նույն տեմպը պահպանվել է նաև հաջորդ տարիների ընթացքում, ապա ստացվում է, որ նոր սերնդի ՀԴՄ-ի կիրառման արդյունքը չի կարող գնահատվել առնվազն հարկային մարմնի կողմից վերը նշված տոկոսային աճով:
Մյուս կողմից՝ հաշվի առնելով այն, որ ըստ հարկային մարմնի ներկայացրած տեղեկատվության՝ դրոշմավորման կարգի ներդրմամբ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացման ծավալները նույն ժամանակահատվածի ընթացքում ավելացել են գրեթե 50 %-ով, որոնք հարկ վճարողները ստիպված պետք է հայտարարագրեն նաև մանրածախ ապրանքաշրջանառությամբ, ստացվում է՝ հայտարարագրվող մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն ըստ էության չեն աճել:
Հետևաբար՝ ստացվում է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ հիմնավորվող հայտարարագրման ծավալների աճը տեղին չէ, կամ դրանց ներդրումը որևէ առնչություն չունի ապրանքաշրջանառության ծավալների աճի հետ:
Մինչդեռ, հարկ վճարողների որոշ խմբերի, հիմնականում՝ միջին և փոքր շրջանառություն ունեցող հարկ վճարողներին աջակցելու նպատակով, նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գնի մի մասը, որը բոլորովին էլ փոքր գումար չէր, փոխհատուցվել է կառավարության կողմից: Այսինքն` կառավարությունը միլիարդներ է ծախսել, էլ չենք ասում վարչարարական քաշքշուկի մասին, այդ ՀԴՄ-ները ներդնելու համար, սակայն գործնականում դրանց արդյունավետությունը, ըստ էության, հավասար է զրոյի:
Շահող կողմը, թերևս, միայն ՀԴՄ մատակարարող ընկերությունն է:
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56