 
            ԱԺ համակարգում շուրջ 40 հոգու փոփոխություն է տեղի ունեցել, նոր դեմքերի մասին է խոսքը: Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն «Արմենիա» հեռուստաընկերության « Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:
«Եթե խոսում ենք քաղաքական որոշումների վրա ազդող բացառապես քաղաքական կերպարների՝ խորհրդարանում հայտնվելու մասին, ապա փաստենք, որ այս խորհրդարանում և՛ «Հանրապետական» խմբակցության օրինակով, և՛ «Ծառուկյան» դաշինքի օրինակով, ավելի քաղաքական են: Համենայն դեպս, հայտը այդպիսին է՝ խորհրդարանում ներկայացված երկու խոշոր ուժերի կողմից: Ավելի քաղաքական են այդ խմբակցությունների կառուցվածքը և բովանդակությունը՝ հայտով»,-վստահեցրել է Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ  «նոր որակի խորհրդարան» ասելով՝ մի քանի բաղադրիչ է պետք հասկանալ, առաջինը. խորհրդարան, որն ընտրվել է այս պահին, Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ լավագույն ընտրությունների արդյունքում:
«Այն դիտարկումը, որ արվել է և միջազգային դիտորդների կողմից, ինչպես նաև հետընտրական զարգացումների բացակայությունը վկայում են այն մասին, որ խորհրդարանն իրականում իր քաղաքական որակով մաքսիմալ արտահայտում է ընտրական նախընտրությունը: Երկրորդ բաղադրիչը նոր խորհրդարանի այն սահմանադրական լիազորություններն են, որ տրվում են ԱԺ-ին, որպես երկրի իշխանություն ձևավորող կարևոր մարմնի: Որակը նաև իրավական հենք ունի, որովհետև նոր խորհրդարանն ունենալու է անցումային դրույթների ավարտից հետո ամբողջությամբ նոր իշխանություն ամբողջությամբ՝ հանրապետության նախագահ ընտրելուց մինչև կառավարության ձևավորում և այլն»,-նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Նա վստահեցրել է, որ Խորհրդարանի գործունեության մեջ դա նոր էջ է:
Արմեն Աշոտյանը նկատել է, որ ընդդիմությունն է փոխվել: Ընդդիմափոխություն է տեղի ունեցել այս ընտրություններով, և ի հայտ է եկել է «21-րդ դարի ընդդիմությունը»:
«Այդ հայտը՝ 21-րդ դարի ընդդիմություն դառնալու, փորձում էր ներկայացնել նախկինում «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, նորարար, ավելի ստեղծարար, ավելի ժամանակակից, ավելի ճկուն, ավելի  նախաձեռնող ընդդիմության տեսակ: Նաև քարոզարշավի տեսակը փոխվեց, պլատֆորմն ավելի լիբերալ էր, այդ քաղաքական նախագիծը հաջողություն չունեցավ, բայց այնուհանդերձ, հնարավորություն տվեց Հայաստանի լիբերալ քաղաքական թևում ձևավորել նոր հայտ ներկայացնող, 21-րդ դարի, այսպես կոչված, «բրենդային», «իմիջային» հատկանիշներով ընդդիմություն»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Իսկ, թե որքանով կհաջողվի այս ընդդիմությանն իրականում դառնալ Հայաստանի ազատական մտքի գեներացնող միասնական մարմին, Աշոտյանի կարծիքով՝ ցույց կտա ԱԺ գալիք աշխատանքը՝ 5 տարվա ընթացքում:
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02