«Իրանի նախագաի Հասան Ռոհանիի վերընտրումը ձեռնտու է Հայաստանին ժամանակային առումով: Եթե նոր նախագահ ընտրվեր, պետք է ձևավորվեր նոր կառավարություն, ճշգրտվեր ուղեգիծը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, գործող և վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի, կանխատեսելի, արդեն իսկ Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ, հաջողություններ գրանցած անձնավորություն է:
«Կարծում եմ՝ մենք ստանում ենք լրացուցիչ հնարավորություններ առանց հապաղման իրացնելու հայ-իրանական ողջ օրակարգը»,- ընդծեց Վ. Ոսկանյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, հատկապես Ռոհանիի՝ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կատարած այցի ժամանակ պայմանավորվածությունները, շարունակվելու են, քանի որ չկա անձերի փոփոխություն:
Ինչ վերաբերում է ՀՀ ակնկալիքներին վերընտրված նախագահից, իրանագետն ասաց, որ ակնկալիքները վերաբերում են մի քանի ոլորտների, որտեղ Հայաստանն ու Իրանն ակնհայտորեն գրանցել են հաջողություններ. «Այդ հաջողությունները տարբեր մակարդակների վրա են: Եթե էներգետիկ ոլորտը հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն է և հաջողությամբ զարգանում է, ապա մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են»:
Նա հատկապես մատնանշեց հաղորդակցության ուղիների, ճանապարհների խնդիրը. «Անձամբ Ռոհանին է հայտարարել, որ Իրանը դիտարկում է Հայաստանը որպես կարևորագույն հանգուցային երկիր Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագրում: Մենք հնարավորինս արագ պետք է իրականացնենք առնվազն այդ հաղորդակցության ուղիների առաջին բաղադրիչը՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին»:
Իրանագետն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է օրակարգից դուրս չթողնի հայ-իրանական երկաթուղու խնդիրը: Վ. Ոսկանյանը նշեց, որ կարևոր ոլորտ է, որը պետք է առաջ տանել, եռակողմ, քառակողմ ձևաչափերով գործակցության ձևավորումն է Հայաստան-Իրան մասնակցությամբ՝ ընդգրկելով մի կողմից Վրաստանին, որոշ պարագաներում ՌԴ-ին, շատ կարևոր է և չափազանց արդիական, նպաստավոր Թուրքմենստանին ծրագրերում ներգրավելը:
«Մեր երկիրն ու Իրանը բանակցում են Հայաստան-Իրան –Թուրքմենստան գազային համաձայնագրի շուրջ: Մենք Վրաստանի հետ կրկին բանակցում ենք նման եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, այստեղ որոշակի առաջընթաց գրանցվել է: Այս ձևաչափը թույլ է տալիս Հայաստանի դերակատարությունը մեծացնել մեր ողջ տարածաշրջանում»,- ասաց նա:
Իրանագետը նաև նշեց, որ կարևոր է արագ իրականացնել նաև Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
«Մենք ունենք հսկայական պոտենցիալ, որը պետք է առաջիկա տարիներին մեկը մյուսի հետևից իրացնենք: Իրանական կողմը պատրաստակամ է այդ ծրագրերի իրականացման համար համագործակցել մեզ հետ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55