6-րդ գումարման խորհրդարանն իր IQ-ով գերազանցում է նախորդ գումարման խորհրդարանին: Այսպիսի կարծիք է հայտնել 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
Նա ողջունել է ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանի ընտրությունը և քվեարկել նրա օգտին:
Նա հիշեցրել է, որ Արա Բաբլոյանը Հանրապետական կուսակցությանն անդամակցել է 2012 թ., իսկ 2007 թ. Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր, որն, ըստ Սամվել Ֆարմանյանի՝ ինքնին ենթադրում է համախոհություն և համագործակցություն:
«Խորհրդարանական աշխատանքի մեծ փորձ ունի պարոն Բաբլոյանը, հավասարապես վայելում է խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների հարգանքը: Ես կարծում եմ, որ այս կարևոր ժամանակահատվածում, երբ երկիրն անցում է կատարում կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի, նա իսկապես կկարողանա մի կողմից արժանի բարձրության վրա պահել խորհրդարանանի դերակատարությունը և երկրորդ. լինել բոլորի ներկայացուցիչը, բոլորի խոսնակը՝ ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունների, նաև բացառելու համար հնարավոր այն բացթողումները, որ մենք ժամանակի ընթացքում ունեցել ենք»,-հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Նա, որպես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, վստահեցրել է, որ կուսակցությունում որոշումների կայացման գործընթացն իսկապես տեղի է ունենում ներկուսակցական ժողովրդավարության տառին և ոգուն համապատասխան:
«Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ բոլոր այն որոշումները, որ կայացվում են, կայացվում են բոլորի մասնակցությամբ, բոլորի կարծիքների հաշվառմամբ և առողջ քննարկումների մթնոլորտում: Ես ստած կլինեմ, եթե ասեմ հակառակը»,- հավաստիացրել է Սամվել Ֆարմանյանը:
Նա նշել է, որ ցանկացած զանգվածային կուսակցություն, իսկ Հանրապետական կուսակցությունն, ըստ Ֆարմանյանի, իր տիպաբանությամբ զանգվածային է, չի կարող իր ներսում ունենալ միակարծություն:
«Դա կհիշեցնի ամբողջատիրական մի պետություն, ինչպես օրինակ՝ Խորհրդային Միությունն էր: Ուստի տեսակետների, տեսլականների կամ պատկերացումների տարբերությունը չափազանց բնական է և խոսում է տվյալ կուսակցության առողջ լինելու մասին»,-վստահեցրել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55