Թվում էր, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լրիվ այլ ոճով է գործելու, որ առնվազն այն մոտեցումը, թե «մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք» չի գործելու: Բայց գործելաոճը դեռևս նույնն է: «Ազատության» եթերում այս մասին հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնության մեջ դեմքեր են փոխվել, բայց գործելաոճը չի փոխվել:
Հարցին՝ եկել է փոխարինելու, լրացնելու նախորդ ԱԺ ուժերի՞ն, Գորգիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե մենք եկել ենք որևէ մեկին փոխարինելու: Մենք գործով ցույց տվեցինք, որ ամեն ինչով տարբերվելու ենք մինչ մեզ եղած ընդդիմադիրներից: Մենք եկել ենք մեր տեղը զբաղեցնելու, հնարավորինս աջակցելու ժողովրդի խնդիրները խորհրդարանում բարձրացնելուն, եկել ենք խորհրդարանի դերը բարձրացնելու»:
Այնինչ, ըստ նրա, օրենսդիրի դերը գործադիրի նկատմամբ ստորադասված է, պատգամավորների մեծ մասը գալիս է կոճակ սեղմելու համար, և իրենք ամեն ինչ կձեռնարկեն՝ դա փոխելու համար:
Գորգիսյանը չհամաձայնեց նրա հետ, որ իրենց խմբակցությունում կա փորձի պակաս, նա նշեց, որ պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալ է ամենուր:
Հարցին՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է, համարո՞ւմ է նրանց ընդդիմություն, Գևորգ Գորգիսյանը պատասխանել է, թե «Ծառուկյան դաշինք»-ն իրեն դե ֆակտո ընդդիմություն է հայտարարել, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին են նրանք: «Ելք» խմբակցության քարտուղարն ասաց, թե բարիդրացիական հարաբերություններ հաստատելու առաջին քայլերն իրենք արդեն արել են:
«Նրանց կողմից թեկնածու առաջադրելուն կողմ քվեարկելով, հայտարարություններով մեր աջակցությունը եղել է: Մենք պաշտպանեցինք հանձնաժողովի նախագահների իրենց թեկնածուին, ԱԺ փոխնախագահի թեկնածուին: Չնայած նրանց կողմից չեկավ դրական հաղորդագրություն, մենք այսպիսով ասացինք, որ պատրաստ ենք իրենց հետ համագործակցել»,- նշել է Գորգիսյանը:
Նա նշել է, թե պետք է սպասել, իրենք կոալիցիա կազմել չեն պատրաստվում «Ծառուկյան դաշինք»-ի հետ: Պատգամավորն ասել է, որ շուտով հանդես կգան օրինագծերով և «Ծառուկյան դաշինք»-ի քվեարկությամբ կգան եզրահանգման:
Գորգիսյանը անկեղծացել է նաև, թե ինչ է զգացել, երբ առաջին անգամ եկել է ԱԺ. «Երբ դրսից ենք նայում, մի տեսակ վեհության զգացողություն կա, հարգանք ես զգում այդ կառույցի նկատմամբ, բայց երբ ներսից ես նայում, հասկանում ես, թե ինչու է երկիրն այս վիճակում: Այդ տարածքից կոմունիստական շունչը չի ցնդել, այնտեղ դեռ ապրում է խորհրդային հասարակության գաղջ մթնոլորտը: Ես երկար տարիներ աշխատել եմ մասնավոր ոլորտում, ես սովոր եմ, որ գործատուն ապահովի բոլոր հարմարություններով, որ կատարես քո աշխատանքը լավ: Ինձ համար աշխատատեղը սկսում է կայանատեղիից, իսկ խորհրդարանը չունի կայանատեղի: Պատգամավորը պետք է առավոտյան շուտ խցանումներով գնա, փորձի փողոցում դիրքավորվել, եթե ազատ տեղ լինի, եթե չէ, գնաս ուրիշ տեղ, ու դու մտնում ես աշխատանքի արդեն իսկ լարված, հոգնած: Ես սովոր եմ, որ լինի անվանական կայանատեղի, կանգնես, բարձրանաս աշխատանքի: Աշխատասենյակների հետ կապված էլ ամեն ինչ վերանորոգման կարիք ունի: Ես կհասկանայի, որ հա, մենք աղքատ երկիր ենք, ռեսուրսները քիչ են, բայց երբ պետը իրեն թույլ է տալիս մի քանի միլիարդ ծախսել հանգստի գոտու համար… Մենք արդեն բարձրացրել ենք այս հարցը պարոն Բաբլոյանի մոտ, տեսնենք, թե ինչ արձագանք կլինի: Կամ աշխատասենյակների բաշխման հարցը: Կան աշխատասենյակներ, որոնք շքեղ հյուրանոցային համարներ են հիշեցնում և կան սենյակներ, որոնք քարտուղարուհու սենյակների են նման»:
Գ. Գորգիսյանը նշել է, որ իր համար կատաստրոֆիկ է, որ պատգամավորը կարող է իր ճաշակով վերանորոգել, կահավորել իր աշխատասենյակը: Գորգիսյանը ասել է, որ ԱԺ շենքը պետք է ներկայացուցչական լինի, և ինքը կամաչի խորհրդարանական շենք տանել որևէ պատվիրակության:
«Գուցե ես չափից լավ պայմանների եմ սովոր, երբ եկել եմ այստեղ: Բայց առնվազն աշխատավարձի նվազման դիմաց ես ուզում եմ որոշ հարմարավետություններ ունենալ, որպեսզի կարողանաս կենտրոնանալ աշխատանքի վրա. զրկանքները շատ են, աշխատավարձը՝ քիչ, ժողովուրդը պահանջում է: Անշնորհակալ գործ է, ընկել ենք, պիտի քաշենք, բայց վստահ եմ, որ պատվով դուրս կգանք»,- շեշտեց խմբակցության քարտուղարը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26