Մայիսի 28-ին Մոսկվայում մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Համերգի բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ այսօր անտարբեր չի թողել և ոչ մեկի: «Առնո Բաբաջանյանն այն մեծությունն է, որին գնահատում և սիրում են հավասարաչափ և իր հայրենիքում, և դրա սահմաններից դուրս, որովհետև նրա արվեստն,արտացոլելով հայկական ոգին և շունչը, եղել և մնում է համամարդկային», - ընդգծեց Օ.Եսայանը` նկատելով, որ խորհրդանշական է, որ համերգաշարի մեկնարկը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա հետ, քանի որ պետությունը բացառիկ հնարավորություն է ազգի մշակութային ժառանգությունն ու ներուժը տնօրինելու և մյուս ժողովուրդներին այն մատուցելու համար:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի` որպես բացառիկ երաժիշտ և իր գործի մեծ նվիրյալ Առնո Բաբաջանյանին իր ստեղծագործություների շնորհիվ հաջողվել է միավորել տարբեր սերունդներ և ժողովուրդներ` համամարդկային արժեքների և, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջ, ինչը մեր օրերում ստեղծված իրավիճակում առավել քան արդիական է:
Նշենք, որ մոսկովյան համերգը կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և «Ռուսաստանում հայերի միության» կողմից`Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի Հայոց թեմի հովանու ներքո և «Համաձայնություն» ընկերության աջակցությամբ: Համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի և Ռուսաստանի էստրադայի մեներգիչների և երաժշտական խմբերի կատարմամբ:
Հավելենք, որ մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչև տարեվերջ Ռուսաստանում և այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում և կեզրափակվի դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մեծ Կրեմլյովսկի դահլիճում կայանալիք գալա-համերգով: 
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55