ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազինՆյութի

23.05.17 | 14:28

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Հարգելի պարոն Դավթյան. ԵԼՔ դաշինքը, համախոհների կողմից ստանալով ահազանգեր այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբերում մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում, և կան մարդիկ, ովքեր շտաբի տարածքին էին մոտենում ինչ-որ համարներով, իրականացրել է արագ արձագանքում, և ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԵԼՔ դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Հարություն Բաբայանի և Սուրեն Անանյանի հետ 2017թ. մայիսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում ժամանել են Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ, որտեղ առկա է եղել մարդկանց կուտակում, ովքեր տարածքից հեռացել են այն ժամանակ, երբ պարոն Գորգիսյանը մոտեցել է տարածքին և սկսել իր հեռախոսով ֆեյսբուքյան ուղիղ եթերով նկարահանել տարածքում առկա մարդկանց: Միևնույն ժամանակ շտաբի դռների մոտ ավելացվել է վերջինիս անվտանգությունը հսկող անձանց քանակը: Գևորգ Գորգիսյանը 13:25-ի սահմաններում լքել է շտաբի տարածքը, սակայն Հ. Բաբայանն ու Ս. Անանյանը մնացել են շտաբի տարածքում` իրականացնելով հետագա դիտարկում, երբ 13:30-13:40-ի սահմաններում նկատել են, որ ընտրական շտաբ է մուտք գործում մաքրություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ կրող կին, ով շատ կարճ ժամանակ անց դուրս է եկել շտաբից` ձեռքում ունենալով կեսից ավել լցված սև պոլիէթիլենային տոպրակ, շտաբի դռների դիմաց գտնվող աղբամանների պարունակությունը դատարկել է տոպրակի մեջ, ավլել շտաբի դիմացի հատվածը, աղբը լցրել ձեռքի տոպրակը և այն գցել շտաբի մոտ գտնվող աղբամաններից մեկի մեջ: Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետևել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին և ծխախոտի գլանակով ծակել սև պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը: Որոշակի ժամանակ սպասելով, որպեսզի իրենց նկատմամբ ուշադրությունն այլևս կորչի, Հ. Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի ուղեկցությամբ մոտեցել է Անանյանի մատնանշած աղբամանին և այնտեղից հանել նշված տոպրակը: Պոլիէթիլենային տոպրակն իր բաղադրությամբ տեղափոխվել է Ելք դաշինքի ընտրական շտաբ և ենթարկվել զննության, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ տոպրակում առկա սպիտակ մի քանի տոպրակների մեջ տեղադրված են եղել պատառոտված և ճմրթված փաստաթղթեր, որոնց նախնական ուսումնասիրության և դրանց վերականգնման արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ փաստաթղթերը ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութեր են: Մասնավորապես՝ 1. Մարդկանց ցուցակներ, որոնք պարունակում են անձանց հասցեներ, ինչպես նաև մարդկանց թվաքանակ, որը ենթադրաբար այն մարդկանց ցուցակների մի մասն է, ովքեր հանդիսանում են «տան ակտիվիստը» և ցուցակագրվել են ընտրակաշառք ստանալու համար և ում հետ, ըստ ստորև նշված ուղեցույցի, պետք է կապ հաստատեին շտաբի ներկայացուցիչները` ընտրակաշառք փոխանցելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ ցուցակում «մեկնաբանություն» վերտառման ներքո առկա են նշումներ կապված գրիչի հետ, օրինակ «գրիչ Հայկ»: Հաշվի առնելով Ելք դաշինքի դիմումի հիման վրա 7/51 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ դրանք հենց այն ցնդող գրիչների տրամադրման մասին նշումն է կամ, ինչպես այդ մասին Ելք դաշինքի ներկայացուցիչները բազմից հայտարարել էին տարբեր ԶԼՄ-ներով, ինչպես նաև ԿԸՀ ներկայացված դիմումում, ընտրողներին գումարի տրամադրման հետ միասին համատարած բաժանվում էին գունավոր գրիչներ` պահանջելով քվեարկել այդ գրիչներով` մարդկանց քվեարկությունը վերահսկելու կամ նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով` միտում ունենալով պարտավորեցնել անձին կատարել կաշառք տվողին տրված խոստումը` իր օգտին քվեարկություն կատարելու մասին: Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ իրականցվել է հակաօրինական արարք, որի նպատակն էր կամ կեղծել քվեաթերթիկը` դիտավորյալ կերպով վերացնելով այնտեղ արվող նշումը, կամ գունանոր գրիչով քվեարկված քվեաթերթիկների առկայությունը ստուգելու միջոցով` այսկերպ տեղեկանալ անձի կողմից տեղամասում կատարված քվեարկության արդյունքների վերաբերյալ: 2. Ընտրողների ցուցակներ, որոնք պարունակում են նաև գումարի չափ, ինչպես նաև «+» և «-» նշանով տարանջատում, ինչն իրականացվում է գործողության կատարված/չկատարված տարբերակումն իրականացնելու համար: Ինչպես նաև փաստաթղթում առկա են գրառումներ այն մասին, որ կոնկրետ անձանց հարկավոր է կանչել 5000 դրամ վերադարձ ապահովելու համար: 3. Առանձնակի ուշագրավ է, որ այս ցուցակներում առանց վերնագիր թողնված սյունակի ներքո կատարված է նշում՝ «փարոս»: Ինչպես հայտնի է ՀՀ-ում Փարոս (ներկայումս՝ ընտանեկան նպաստ) ծրագիրը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցություն տրամադրող ծրագիրն է, որի շահառուներ են հանդիսանում առավել խոցելի խավերը: Հետևաբար, տեղի է ունեցել առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է ՀՀԿ ընտրական շտաբին Փարոս ծրագրում գրանցված անձանց ցուցակները, որպեսզի ընտրակաշառքի բաժանումը կազմակերպվի թիրախավորված: Այնուամենայնիվ, Փարոս նշումը կարող է ենթադրել, որ տվյալ անձին խոստում է տրվել իրեն հաշվառել Փարոս ծրագրում կամ սպառնալիք է եղել հանել Փարոս ծրագրից` ցանկալի ձևով չքվեարկելու դեպքում: 4. Համաձայն մեկ այլ ցուցակի, որից ակնհայտ է, որ որպես ընտրակաշառք մատուցվել են ծառայություններ կամ տրվել են խոստումներ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, վերևում նշված է ընտրատեղամասի համարը և ենթադրաբար պատասխանատուի անունը, ստորև ներկայացված են շենքերի հասցեներ, երկու ամսաթիվ, ապա կատարման ընթացքի մասին տեղեկություն կամ անձի անուն, ով ենթադրաբար պետք է զբաղվի այդ հարցով կամ պատասխանատուն է այդ գործողության իրականացման համար: Այսպես օրինակ «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել – միացված է», «Սունդուկյան 29շ-ի վերջին մուտքի բորդյուրը վերանորոգել – 10.05.2017թ. – զակազը գրված է»: 5. Ուղեցույց կուսակցության շտաբի ներկայացուցչի համար` բնակչին գումար հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այս ուղեցույցը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել հստակ համակարգված և կազմակերպված ընտրակաշառքի բաժանում` ըստ նախնական կազմված ցուցակների: 6. Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում (թաղապետարան), քանի որ առկա ցուցակներից մի քանիսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 2) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են պետական մարմինների աշխատակիցներ, մասնավորապես` պաշտոնյա – վերահսկիչ պալատ, պաշտոնյա – քաղաքապետարան, թաղապետարանի տարբեր բաժիններ, մասնավորապես` ընդհանուր բաժին, իրավաբանական բաժին, առևտրի և սպասարկման բաժին, եկամուտների բաժին և այլն, և յուրանքչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ: 7. Կրթական հաստատությունների ներգրավում նախընտրական քարոզչությանը, քանի որ առկա ցուցակներից երկուսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 3) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են դպրոցներ, մանկապարտեզներ (առանց մասնավորեցման ուսումնական հաստատությունների համարները) և յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ: 8. Ոստիկանության աշխատակիցների ներգրավում նախընտրական քարոզարշավում, առկա է ֆաքսի միջոցով (010)27-02-02 հեռախոսահամարից, որը գրանցված է Արաբկիրի ոստիկանության անվան ներքո, հաղորդագրություն է ուղարկվել` նշումով հանձնել Արշակ Գևորգյանին, որտեղ ներկայացված է ՊՊԾ անձնակազմը` յուրաքանչյուրի անունի ու պաշտոնի դիմաց թվանշումով: 9. Գումարի տրամադրման ձևաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, ապա լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» և «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձևաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար և դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաև նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը: 10. Ձայների բավարար քանակի չապահովման դեպքում գումարի վերադարձի ձևաթուղթ, որը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ կուսակցությունն ընտրակաշառք է տվել հասցեական անձանց ու սահմանել նախապայման` ապահովել որոշակի քանակությամբ ձայներ, իսկ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրականացնել գումարի վերադարձ: Ավելին այս ձևաթուղթն ուներ հստակ պատասխանատու անձ և ակտի մի կողմը հայտնի սուբյեկտ է, ով հանդիսանում է շտաբի պետ Ա. Ազոյանը: Կարևոր է նկատել, որ նշված շտաբի հարևանությամբ գտնվում է Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի մասնաճյուղ, որի դրսի հատվածում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսանելիության դաշտում էին գտնվում շտաբի մուտքն ու հարակից տարածքը: Ուշագրավ է նաև այն, որ 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում» վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա է դրվագ, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երևում են վերևում նկարագրված ցուցակների էլետրոնային տարբերակները, որոնք պարունակում էին նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները: Նշված փաստաթղթերը մշակված են այնպիսի գործողություններ իրականացնելու համար, որոնց կատարումն արգելված է քրեական օրենսդրությամբ և որոնք հանդիսանում են հանցագործություն: Մասնավորապես խախտվել է. 1. ՀՀ Սահմանադրության հոդված 2, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: 2. ՀՀ Սահմանադրության հոդված 7, որի համաձայն «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»: 3. ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 19-ի մաս 5, որի համաձայն «Արգելվում է նախընտրականքարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. 2) … ոստիկանությունում, … ծառայողներին, …»: 4. ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածը, որը նախատեսում է, որ. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»: 5. ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը, որը նախատեսում է, որ. « Քաղաքացու ընտրական … իրավունքի ազատ իրականացմանը … խոչընդոտելը, … պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: 2. Նույն արարքները, որոնք՝ 1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, 2) կատարվել են նյութապես շահագրգռելով, 3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, 5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ 6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»: 6. Ընտրական օրենսգրքի հոդված 154.2 մաս 2, որը նախատեսում է. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով քննարկել սույն հաղորդումը և հարուցել քրեական գործ: Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեռք կառնվեն բոլոր միջոցները` ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի բոլոր մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ: Կից ներկայացնում եմ` Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբից դուրս բերված եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների կողմից մոտակա աղբամանում հայտնաբերված նյութերը՝ 26 թերթ: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նյութի աղբյուրը ` hraparak.am

hraparak.am


Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26