«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներն ու հատուկ միջոցառմանը ներկա գտնվելու և լուսաբանելու համար Հայաստան ժամանող հյուրերը մեր երկրում կլինեն մայիսի 25-ին: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, որտեղ էլ հենց ժամանելու են գեղեցկուհիներն ու հյուրերը, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել դիմավորման արարողություն: Այնուհետև հյուրերը կշրջեն Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տեսարժան վայրերով: Նշենք, որ կազմակերպիչները նպատակային են համարել հյուրերի այցն սկսել պատմական Գյումրիում շրջագայությամբ` շեղվելով դասական տարբերակից («Զվարթնոց» օդանավակայան), որպեսզի միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն մեր պատմական հայրենիքի ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ: Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում կկանայա «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի , «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ տնօրեն Նաիրի Մնացականյան և Կրեատոր Անապա-Փարիզ պրոդյուսերական կենտրոն՝ գլխավոր տնօրեն Արթուր Հովհաննիսյան։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը
12:53
12:42
12:22
12:07
11:48
11:34
11:17
11:08
10:43
10:25
10:11
09:46
09:23
09:08
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15