ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի գլխավորած պատվիրակությանը:
Երկու երկրների պաշտոնյաները կարճատև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Մահմուդ Հոջջաթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` պատրաստակամություն հայտնելով զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում:
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխգործակցության զարգացման հիմնահարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը և վերջին տարիներին իրականացված աշխատանքները` միևնույն ժամանակ նշելով, որ առկա ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում:
«Մենք կարևորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը և պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ: Կարևոր եմ համարում երկու երկրների գործարարներին ներկայացնել գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի այն ճյուղերը, որոնք գրավիչ են առևտրատնտեսական կապերի զարգացման, ներդրումների համար: Առանձնակի ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքին, որով պայմանավորված իրանական կողմը հնարավորություն կունենա արտահանել Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵՏՄ շուկա»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Իգնատի Առաքելյանի խոսքով` գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ կան բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում:
Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ Իրանի գյուղատնտեսության նախարարության պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար, կնպաստի առևտրատնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին իր ելույթում համառոտ ներկայացրել է Իրանի գյուղատնտեսության ներկա իրավիճակը, զարգացման գերակա ուղղությունները` ընդգծելով, որ ունեն մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում, մասնավորապես անասնապահության, այգեգործության, անտառաբուծության և ձկնաբուծության ոլորտներում իրենց փորձն ու գիտելիքները ներկայացնելու հայ գործընկերներին: Պատրաստակամություն հայտնելով սերտացնելու Հայաստանի հետ համագործակցությունը` Իրանի գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է.
«Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի և ԵՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև և ապրանքների արտահանման, և ներմուծման առումով: Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու և արտահանելու համար: Կարծում եմ, սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև համագործակցությունն առավել սերտացնելու և զարգացնելու համար»:
Հանդիպման արդյունքներով` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հարցերով:
Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին», որով կկարգավորվի բույսերի պաշտպանության, բույսերի և բուսական արտադրանքին առնչվող վնասակար օրգանիզմների վերահսկման բնագավառը, երկրների տարածք ներթափանցման և տարածման վերահսկումն ու կանխարգելումը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01