Տալլինում այցով գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մայիսի 22-ին Էստոնիայի ԱԳՆ-ում հանդիպել է գերատեսչության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Կարմեն Լաուսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգայի ն կազմակերպություններում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն ուղղված քայլերը: Էստոնացի դիվանագետը գոհունակությամբ շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Էստոնիան կարևորագույն հարցերում կիսում են համանման դիրքորոշումներ:
Նույն օրը Էստոնիայի խորհրդարանում դեսպան Մկրտչյանը հանդիպեց Ռիիգիկոգուի նախագահի առաջին տեղակալ Էնն Էէսմայի հետ: Հանդիպման ընթացքում էստոնացի խորհդարանականը շնորհավորեց Հայաստանին նոր խորհրդարանի գումարման և նախագահության կազմի ընտրության կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց խորհրդարանական կապերը խորացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, բարեկամական խմբերի գործունեությունն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպանը նշեց, որ այժմ խորհրդարանի դերակատարությունը Հայաստանում ունի նույնչափ կարևորություն, ինչպես և Էստոնիայում, և փորձի փոխանակման օգտակարությունն առավել տեսանելի կլինի երկկողմ այցելություններ կազմակերպելու պարագայում:
Նույն օրը երեկոյան Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինի Արտիս կինոթատրոնում կազմակերպեց «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը, որին մասնակցեցին, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, էստոնացի քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հատուկ դիտումից առաջ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց «Խոստում» ֆիլմի հիմնական ուղերձները՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ լավագույն պայքարը ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: Դիտումից հետո տեղի ունեցավ ընդունելություն:
Մայիսի 23-ին դեպան Մկրտչյանը հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի և գրադարանի տնօրեն Մարտին Հալլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարտուի համալսարանի գրադարանի և Հայաստանի գրադարանների միջև համագործակցության հեռանկարները: Մարտին Հալլիկը նշեց, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գրադարանագիտության ոլորտում: Ռեկտոր Վոլլի Կալմը նշեց, հնարավորության սահմաններում գրադարանային համագործակցության կարևորությունը՝ նաև հաշվի առնելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողությունները, ինչպես նաև գրադարանների մի մասի հաջող թվայնացման գործընթացը: Ռեկտորն այնուհանդերձ անդրադարձավ Տարտուի համալսարանում ուսանող հայ ուսանողներին՝ նշելով որ իրենք ուրախ կլինեն, եթե նրանց թիվն ավելանա:
Դեսպան Մկրտչյանն այցելեց նաև բացառիկ հավաքածուներ պարունակող Տարտուի համալսարանի թանգարան»:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55