2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գեղարքունիքի մարզի թիվ 20/53 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն արձանագրել էր, որ անհայտ անձը մի խումբ զինծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ և շարունակել գտնվել քվեարկության սենյակում, ապա տեղամասի շրջակայքում:
Դիտորդը նախ պահանջել է միջադեպն արձանագրել տեղամասի գրանցամատյանում, ապա ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս հրավիրել վերոնշյալ անձին:
Դիտորդի փոխանցմամբ՝ վերջինս և նրանից հետո տեղամաս այցելած մեկ այլ անձ գրառումներ են արել իրենց մոտ և բարձրաձայն անվանակոչել զինծառայողներին:
Նույն օրը «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Սակայն ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ավետիսյանը 2017 թ. ապրիլի 11-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ընդ որում՝ որոշմամբ նշվել է, թե զինծառայողների և նրանց ուղեկցած հրամանատարական կազմի կողմից ընտրական իրավունքի իրականացման, ընտրողների ազատ կամարտահայտման, հանձնաժողովի աշխատանքի խոչընդոտման կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն եղել:
Բայց և որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ հարցաքննված անձինք, որոնք գտնվել են տեղամասում, չեն ժխտել, որ զինվորական համազգեստով անձը տևական ժամանակ գտնվել է քվեասենյակում, նստել տեղամասային հանձնաժողովի անդամների կողքին, որի իրավունքը չի ունեցել: Դրա մասին վկայում են նաև հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված լուսանկարները, որոնցում պարզ երևում է զինծառայողներին ուղեկցած անձը: Այդուհանդերձ, քննիչը, շրջանցելով այդ հանգամանքը, համարել է, որ որևէ իրավունք չի խախտվել և քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցաքննություններով չի հերքվել հանցագործության դեպքի առկայությունը, իսկ գործի բոլոր հանգամանքները հնարավոր է պարզել միայն քրեական գործ հարուցելու և պատշաճ քննություն իրականացնելու միջոցով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ հարցով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի վերաբերյալ որոշմամբ ՀՀ Զինվորական դատախազ Վ. Հարությունյանը նշել է, որ ընտրատեղամաս եկած անձանց տվյալները ճշտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել, անձի ինքնությունը ճշտել չի հաջողվել: Եվ սրանով «հիմնավորել» է, որ վարույթն իրականցնող մարմնի կողմից դրսևորվել է բավարար ջանասիրություն՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01