«Երեկ Aгavot.am-ը ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանին հարցրեց՝ Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ի՞նչ է մեզ տալու, և առհասարակ ՀԱՊԿ-ի արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում, տեսակետներ կան, որ ՀԱՊԿ կառույցը ձևական բնույթ է կրում, երբ մեզ պետք է՝ իրենք ընդհանրապես մեր կողքին չեն: Լևոն Այվազյանը պատասխանեց, որ ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է: Ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա միջազգային պաշտոն է, և գլխավոր քարտուղարն առաջին հերթին ՀԱՊԿ ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները պետք է առաջ տանի, ոչ միայն ՀՀ-ի:
Դա նույնն է, եթե ասենք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես գա Նորվեգիայի պաշտպանության շահերից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեայի շահերը պաշտպանի: Դա, իհարկե, այդպես չէ. «Մեր ազգային շահը ՀԱՊԿ շրջանակներում այն է, որ բարձրանան ՀԱՊԿ֊ի միջազգային վարկն ու հեղինակությունը, որպեսզի կատարելագործվի ռազմական կառավարման համակարգը, ռազմական բաղադրիչը դառնա ավելի գործուն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55