Մարդկանց մտածելակերպը բավականին փոխվել է, միայն սոցիալ-տնտեսական խնդիրը չէ, որ մարդկանց ստիպում է Հայաստանից գնալ կամ չունենալ հավատ Հայաստանի նկատմամբ, նաև ժողովրդավարության խնդիրն է, օրենքի գերակայության խնդիրն է, պաշտպանված զգալու խնդիր է, երեխաներին պատշաճ կրթություն տալու խնդիրն է, շատ այլ խնդիրներ կան. իհարկե, սոցիալ-տնտեսականն իր լուրջ և մեծ տեղն ունի: Այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
«Եթե մենք կարողանանք մինչև 2040թ. 300, 400, 500 հազար բնակչություն ավելացնել, դա կլինի մեծ առաջընթաց քայլ: Այն իրականացնելու համար երկու հիմնական ուղղություն կա` առաջինը, որը շատ ավելի արագ արդյունք կբերի՝ ներգաղթն է»,- ասել է Գարիկ Հայրապետյանը:
Նրա կարծիքով՝ դրա համար պետք է երկիրը դառնա շատ հմայիչ և ցանկալի: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի՝ շատ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն: Պետք է ղարաբաղյան հարցը լուծվի որոշակի, որպեսզի մարդկանց որոշում ընդունելու պայմաններից դա դուրս գա: Իհարկե Գարիկ Հայրապետյանը շատ դժվար և ներդրում պահանջող խնդիր է համարում ներգաղթի համար երկիրը հմայիչ դարձնելը:
Նրա խոսքով՝ այդ երկրներում փորձել են համատեղել ընտանեկան և պրոֆեսիոնալ պատասխանատվությունները, որպեսզի նրանք մեկը մյուսին չխանգարեն: Եվ փորձել են ստեղծել միջավայր, որտեղ կինը իր հաջորդ երեխայի ծնունդը չի տեսնի ռիսկ՝ իր ընտանիքի ապագա բարեկեցության համար:
«Դա նշանակում է, որ այդ կանանց պետք է հնարավորություն տալ ընդգրկվել աշխատանքային շուկայում, պետք է հնարավորություն տալ ընտանիքին ավելի ճկուն քաղաքականություն ունենալ, որպեսզի կարողանան իրենց երեխաներին մեծացնել և համապատասխան խնամք ապահովել: Պետք է ապահովեն բարձր որակի խնամքի ծառայություններ երեխաների համար՝ մանկապարտեզի ծառայություններ, դայակի ինստիտուտի ներդրում, միգուցե դրա փոխհատուցում որոշակի չափով, որպեսզի ընտանիքի վրայից այդ բեռը դուրս գա»,-ասել է Գարիկ Հայրապետյանը:
Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ նրա, բնակարանային պայմաններն են: Նրա տեղեկացմամբ՝ ամենալուրջը չէ իրականում, երկրորդ-երրորդ տեղում է՝ ըստ հարցումների, որպես հաջորդ երեխան ունենալու վրա ազդող գործոն, բայց, շատ կարևոր խնդիր է:
«Եթե մենք մտածում ենք, որ պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որ մատչելի վարկավորմամբ երիտասարդ ընտանիքները կարողանան բնակարաններ ձեռք բերել, ապա եթե մենք պատկերացնում ենք, որ ընտանիքում աշխատելու է մեկը (մեծամասամբ մեր հասարակության մեջ տղամարդն է աշխատում) և եթե հաշվի առնենք, թե ինչքան է միջին աշխատավարձը, բնականաբար հնարավոր չի լինի Հայաստանում բարեկեցիկ ընտանիք ունենալ՝ 2 կամ 3 երեխայով»,-նշել է Գարիկ Հայրապետյանը:
Նա կարծիք է հայտնել, որ այս բոլոր խնդիրները փոխկապակցված են, սրանց լուծումը կարող է տալ ցանկալի արդյունքը՝ ժողովրդագրական կայունացում և առաջընթաց:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26