Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուները, անկախ նրանից՝ կվերցնե՞ն մանդատները, թե ոչ, 5 տարի շարունակ հանդիսանալու են Երևանի ավագանու անդամ, եթե, իհարկե, նրանք ինքնաբացարկի դիմում չգրեն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով. «Այդ մանդատները որևէ անձի չեն տրամադրվում: Եվ, եթե չեն վերցնում, ապա դա հավասարազոր է նրան, որ մանդատ չի տրամադրվում: Իսկ այս մանդատները որևէ այլ անձի չեն տրամադրվում: Ուղղակի այդ դեպքում իրենք չեն գնում նիստերի, չեն մասնակցում: Այսինքն՝ դա նույնն է, որ աշխատի մի մարմին, որտեղ 5 հոգի է, 7 հոգի է՝ չեն գալիս: Եվ նրանց մանդատները որևէ մեկին չեն վերաբաշխվում, ուրիշին չեն տրամադրվում»:
Այլ խոսքով՝ կա քվորում, և կան մարդիկ, որոնք չվերցնելու դեպքում ուղղակի բացակայելու են, քանի որ, ինչպես ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը, նրանք հունիսի 8-ից սկսած (այսինքն՝ երբ ուժի մեջ մտնեն նորընտիր ավագանու լիազորությունները) 5 տարի շարունակ իրավաբանորեն կլինեն ավագանու անդամ, անկախ նրանից՝ մանդատները կվերցնե՞ն, թե չեն վերցնի:
Նշենք, որ ԵԾԿ-ն, իր ստացած տոկոսների համաձայն, Երևանի ավագանիում ունի 5 մանդատ:
Ի պատասխան հարցի, թե նրանք կարո՞ղ են, թեականորեն, մանդատը չվերցնելուց որոշումից հետո, օրինակ՝ հայտարարել, որ վերցնում են, փոշմանել են, Տիգրան Մուկուչյանն ընդգծեց. «Մենք մանդատ չենք տրամադրում այն անձանց, ովքեր մեզ ներկայացրել են ինքնաբացարկի դիմում»:
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այդպես էլ չի հայտարարել, թե վերցնո՞ւմ են Երևանի քաղաքապետարանում իրենց մանդատները, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն մերժել է նրանց՝ Երևանի ավագանու ընտրություններն անվավեր համարելու դիմումը:
Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը կգումարվի հունիսի 8-ին՝ ժամը 11-ին: Այդ պահից կավարտվի նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Հիշեցնենք նաև, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ժամանակին հայտարարել էր Երևանի քաղաքապետարանում Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագանու անդամների և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու իր մտադրության մասին:
Երևանի ավագանու նորընտիր ավագանու անդամ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի այն, որ նրանց վերցնել-չվերցնելու հարցն առկախված է, և ընտրությունների անցկացումից հետո 10 օր անց էլ նրանց ձայներ տված քաղաքացիները չգիտեն՝ կլինի՞ ԵԾԿ-ն քաղաքապետարանում, թե ոչ, ասաց. «Ես չեմ կարող գնահատել, որովհետև եթե բանը հասնի գնահատելուն, այնքան առիթներ կան...»:
Հարցին, թե նկատի ունի Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները Երևանի բյուջեն թալանելու, գողությունների և այլնի մասին, Աստղիկ Գևորգյանն ասաց. «Հո ասելով չի, թող ապացույցներ ներկայացնի, մենք էլ իմանանք, մենք էլ ամաչենք… Հիմա, ես հերթով բոլորին նշավակեմ, անուններ տամ, դա ճիշտ չէ»:
ՀՀԿ-ական ավագանու կյանքը դժոխքի վերածելու վերաբերյալ էլ նկատեց. «Փողոցում անցնում եմ, մեկը հայհոյում է, ես կարող եմ կարգի հրավիրել նրան»:
Նշենք, որ ԵԾԿ-ում այդպես էլ չեն պատասխանում մանդատները վերցնել-չվերցնելու մասին հարցին. ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, չի պատասխանում այդ հարցին, և նույն պատասխանը ունեն ավագանու մյուս թեկնածուները։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26