Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան այսօր կազմակերպել էին «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն՝ հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» թեմայով համաժողովը:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրեն Դեբորա Գրզերը նշեց, որ ուրախ է տեսնելու պետական և մասնավոր ոլորտի միջև առկա համագործակցությունը, ինչն ԱՄՆ-ն խրախուսում է: Նա համոզմունք հայտնեց, որ նման քննարկումներն արդյունավետ են խնդիրների, մարտահրավերների բարձրացման առումով, որպեսզի Հայաստանը դարձնեն զբոսաշրջության գրավիչ ուղղություն:
Նա նշեց, որ զբոսաշրջության ոլորտի խնդիրների լուծումը երկար ժամանակ է պահանջում: Դեբորա Գրիզերն ասաց, որ խնդիր է դրված ոչ միայն Երևանը այլ Հայաստանը ամբողջ տարածքով զբոսաշրջիկների համար դարձնել գրավիչ: «Եթե մասնավոր ոլորտ ներկայացուցիչները, կառավարությունը, բոլորը մեկ նպատակ ունենա, ապա այդ դեպքում կարելի է զգալի հաջողության հասնել»,-ասաց նա:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյան համոզմունք հայտնեց, որ զբոսաշրջության զարգացումը բերելու է տնտեսության զարգացմանը: «Հայաստանը հարուստ է զբոսաշրջային ռեսուսրներով, և կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար»,-ասաց նա:
Նա նկատեց, որ զբոսաշրջության ոլորտը բավականին բարդ է, շատ խնդիրների միջով է անցել: «Հայաստանի կառավարությունը հավաստիացրած է, որ զբոսաշրջությունը տնտեսության զարգացման առաջին հիմնաքարերից է»-ասաց նա և նշեց, որ զբոսաշրջային պետական քաղաքականության ներդրումը, մասնավոր և պետական հատվածի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը կբերի ոլորտի զարգացմանը:
Հովհաննես Ազիզյանն ասաց, որ վեջին տարիներին քսանհինգ տոկոսով աճել է ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը, շարունակաբար բարելավում են ներդրումներ: Նրա համոզմամբ՝ ոլորտի զարգացման հաջողությունը երեք բաղադրիչով է պայմանավորված, առաջինը համագործակցության ապահովումն է, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացումը և երրորդը պետք է զարգացնել զբոսաշրջային տաղանդը:
Ըստ նրա՝ մենք ունենք բնական առավելություններ, հյուրընկալ ենք: «ՀՀ-ն լայնորեն բացել է իր դուռը զբոսաշրջիկների և ներդրողների համար և ավելի լայնորեն ենք պատրաստ բացել այդ դռները»,-հավելեց նա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց իրենց գործունեության արդյունքները: «Զբոսաշրջությունը զգալի դեր ունի տնտեսության զարգացման հարցում և, մասնավորապես զգալի դեր ունի համայնքների զարգացման, աղքատության կրճատման հարցերում»,-ասաց նա և հնարավոր համարեց զբոսաշրջության ոլորտում նշանակալի արդյունքների հասնել:
Նա ներկայացրեց ռազմավարությունը, նշելով, որ համագործակցում են տարբեր միջազգային կառույցների հետ, ցանկանում են մշակել որակի ստանդարտներ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26