Տավուշի մարզի Ջուջևան գյուղում հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացի է բնակվում, ով սպառնում է գյուղի բնակիչներին:
Tert.am-ի հետ զրույցում Ջուջևանի նախկին համայնքապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ Ա.Խ.-ն հոգեկան առողջական խնդիրներ ունի, միայնակ է ապրում:
«Նա ամուսնացած էր, հետո ամուսնալուծվեց, սակայն անգամ այդ առողջական խնդիրների պարագայում հիվանդ մորը երկար տարիներ ինքն է խնամել: Ա. Խաչատրյանը երբեմն գիտակցում է, որ առողջական խնդիրներ ունի և ամեն ինչ անում է ոչ իր ցանկությամբ»,-ասաց նա։
Հարցին, թե սպառնո՞ւմ է գյուղացիներին կամ վտանգ ներկայացնո՞ւմ է, Չիլինգարյանն ասաց, որ նման դեպքեր երբեմն գրանցվում են։
«Անչափահասի սպառնալու դեպք էլ է եղել, ակնհայտ է, որ մարդը հոգեկան առողջական խնդիրներ ունի»,-ասաց նա։
Դատական տեղեկատվական համակարգից Tert.am-ը տեղեկացավ, որ Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված եղել այն բանի համար, որ 2016թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ջուջևան գյուղի կենտրոնական հատվածում դանակը ձեռքին մոտեցել է նույն գյուղի անչափահաս բնակիչ Կ. Իսրայելյանին, սպառնացել, որ կսպանի։ Վերջինս տրված սպառնալիքից վախեցել է և օգնության ակնկալիքով վազել, մտել է մոտակայքում գտնվող համայնքապետարանի շենք:
Փաստի առթիվ հարուցված է եղել քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը:
Գործը քննվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ:
Վերջերս դատարանը որոշել է Արամ Խաչատրյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված քրեական պատասխանատվությունից և պատժից:
Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` նրան ստացիոնար կարգով տեղավորելով ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում:
Նրա նկատմամբ կիրառված հսկողության հանձնելու մասին անվտանգության միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև նրան հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:
Գործով տուժող Կարո Իսրայելյանի և նրա օրինական ներկայացուցիչ Քնար Բաբաջանյանի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը համարվել է լուծված:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26