«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձայների 78 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ ընտրված Խոսրով Հարությունյանը, ով Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահն է և պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով, ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից ավելի շատ ձայներ էր հավաքել: Անդրադառնալով այս հարցին Խ.Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքն ընտրության արդյունքները չի վերլուծել: Փոխարենն ընդամենը փաստն է արձանագրել:
«Նույնիսկ եթե ինձ հարցնեք, թե իմ մյուս գործընկերները ձայների ինչ հարաբերակցությամբ են ընտրվել, ես կդժվարանամ պատասխանել: Անկեղծ լինելու համար ասեմ, որ Արմեն Աշոտյանի մասին ասել, որ իր անհատական որակներով, մասնագիտական կարողություններով, էրուդիցիայով, պատգամավորական գործունեության համար անհրաժեշտ որակներով օժտված չէ, շատ վիճելի պնդում կլինի: Այդուհանդերձ նա հայտնի է որպես մի քիչ կոշտ քաղաքական անձնավորություն, բայց ի տարբերություն ոմանց հրապարակային գործիչ է:
Նա հայտնի է նաև իր խիստ գնահատականներով, կոշտ ձևակերպումներով, որոնք դիպուկ են, սակայն ոմանց, կարող են դուր չգալ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Արմեն Աշոտյանի քվեարկության արդյունքներն ավելի շատ անձնավորված էր, ավելի շատ պարունակում էր իր անձի հետ կապված բաղադրիչներ»,- ասաց Խ. Հարությունյանը:
Խոսելով իրեն տրված ձայների մասին, որը մոտ մեկ երրորդով ավելի է Աշոտյանից, Խ.Հարությունյանն ասաց, որ իր թեկնածության օգտին քվեարկածներն, ամենայն հավանականությամբ, հաշվի են առել իր փորձառությունը, անցած ճանապարհը, տնտեսության ոլորտում տեղեկացվածության մակարդակը:
«Ի դեպ, սա բավականին պարտավորեցնող է, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թեկնածության օգտին «կողմ», ինչպես նաև «դեմ» քվեարկածներին հուսախաբ չանեմ»,- ասաց Խ. Հարությունյանը:
Խոսելով այն խոսակցությունների մասին, թե ՀՀԿ–ն իր շարքերում համապատասխան մասնագետ չունենալու պատճառով է Խ.Հարությունյանին նման առաջարկ արել, պատգամավորն ասաց, որ համաձայն չէ այդ տեսակետին:
«Չէի ցանկանա, որ հասարակությունը մտածեր, որ ես ամենա-ամենան էի Հանրապետականում: ՀՀԿ–ի շարքերում և պատգամավորական կորպուսում շատ են արժանիքներ ունեցող մարդիկ, և նրանցից մի քանիսը շատ հաջող կարող էին այս պաշտոնը զբաղեցնել: Բայց այլ հարց է, որ բոլոր հավասար պայմանների պարագայում, ես մյուսներից տարբերվում եմ իմ փորձառությամբ»,– ասաց Խ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր Խ. Հարությունյանը բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել` ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ, փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար և այլն: Եվ իր կարծիքով ավելի շատ այս հանգամանքն է իր դերակատարումն ունեցել, քան ՀՀԿ–ում համապատասխան կադր չունենալը:
Խոսելով տնտեսական խնդիրների, օրենսդրական բացերի մասին նա նշեց, որ հանձնաժողովին վերապահված ոլորտները առանձին–առանձին ուսումնասիրելով պետք է փորձեն վերհանել խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները:
Նա նաև նշեց, որ չի բացառվում արտագնա նիստեր կազմակերպելու աշխատաոճ ընտրի, քանի որ տեղում խնդիրների մասին խոսելն ավելի օգտակար կլինի: Դա նաև հնարավորություն կտա հասկանալ, թե օրինակ՝ նախորդ գումարման ԱԺ–ի կողմից սահմանամերձ բնակավայրերին տրված հարկային արտոնություններն ինչու չօգնեցին, որ տեղի բիզնես դաշտն ակտիվանա: Հանձնաժողովի նորընտիր նախագահը նաև մտադիր է այլ երկրների համանուն խորհրդարանական հանձնաժողովների հետ կապեր հաստատել, ինչը նրա կարծիքով կարող է բավականին օգտակար լինել: Խ Հարությունյանը նաև ասաց, որ հանձնաժողովն իր ծրագրերով պետք է փոխլրացնի կառավարության աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի սայլը տեղից շարժել:
Զրույցի վերջում Խ.Հարությունյանը նշեց նաև, որ խորապես համոզված է և չի կասկածում, որ իր սերնդին, այնուամենայնիվ, կհաջողվի մեր երկիրը երկիր դարձնել և հույս հայտնեց, որ երկրի հաջողությունները կտեսնեն ոչ թե մեր ծնված ու դեռ չծնված թոռները, այլ՝ ներկայի տարեցները նույնպես»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35