«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած՝ բռնությամբ եւ կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպի գործով դատաքննությունը երեկ շարունակվել է: Դատարանը պետք է հարցաքններ Էջմիածնի ավագանու անդամ, գործով տուժող Ստեփան Աբգարյանին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն, սակայն նա, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես բացակայել է: Գործով վկա է նաեւ նրա հայրը՝ Սիմոն Աբգարյանը, ով նույնպես բացակայում էր մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերից, իսկ երեկվա նիստին ներկա է եղել: Նա նշել է, որ որդին բացակայում է, քանի որ հանրապետությունում չէ՝ այս պահին գտնվում է ԼՂՀ-ում:
Դատարանը հորդորել է Ս. Աբգարյանին անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի որդին ներկա լինի հաջորդ դատական նիստին, այլապես ստիպված կլինեն նրան բերման ենթարկելու որոշում կայացնել:
Կարեն եւ Արման Գրիգորյանները գործով ոչ մի կարգավիճակ չունեն՝ չեն անցնում ոչ որպես տուժող, ոչ որպես մեղադրյալ: Եվ չնայած պաշտպան Հարությունյանը նախաքննության ավարտին միջնորդություն էր ներկայացրել՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով, միջնորդությունը մերժվել է: «Այս պահին, ըստ էության, ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանն այս հարցին անդրադարձ չեն կատարել: Աղմկահարույց, բազմաթիվ մարդկանց ներգրավվածությամբ այդ գործով, ըստ էության, չունեմ որեւէ լուրջ վկա, որի ցուցմունքի վրա հիմնվեմ եւ կրկնեմ իմ միջնորդությունը, այն դեպքում, երբ ամբողջ Էջմիածինը տեղյակ է այդ գործին»,-ասաց փաստաբանը՝ իրավիճակը բացատրելով քաղաքում տիրող վախի մթնոլորտով:
«Էջմիածնում վախի մթնոլորտ է, ու որեւէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի, նրա ընտանիքի ու նրանց մերձավորների դեմ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ գործով երկու տուժողներն էլ իրենց ցուցմունքներում պնդել են Կարեն եւ Արման Գրիգորյանների՝ ծեծկռտուքին ներգրավված լինելու մասին: «Իմ պաշտպանյալ Արթուր Թումանյանը դատարանում շարունակել է պնդել իր ցուցմունքները, տուժող Աբգարյանը խուսափում է դատարան ներկայանալ, վկան կիսատ-պռատ ցուցմունքներ է տալիս: Սա է այս պահին դատաքննության մեր ունեցած պատկերը»,-ասաց պաշտպանը:
Իսկ դատարանը հակված է արդար քննություն վարելու եւ իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, թե կողմնակալություն է ցուցաբերում «Այս պահի դրությամբ կողմնակալության, կողմնակի դիտորդի համար ակնառու որեւէ նման գործողություն չեմ տեսել, այլապես բացարկ կհայտնեի»,-արձագանքեց փաստաբանը: Նշենք, որ գործով դատավորը Վահե Խալաթյանն է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 6-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55