«Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մայիսի 18-ի նիստում առանց առանձնակի ուշադրության արժանացնելու հավանություն տվեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում բազում անցանկալի հետևանքների տեղիք է տալու:
Կառավարության հաստատած փոփոխությունները վերաբերում են սեփականության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կամ առաջիկայում կկորցնեն ՀՀ քաղաքացիությունը: Համաձայն նախագծերի՝ այդ քաղաքացիները պարտավոր են 1 տարվա ընթացքում օտարել իրենց սեփականաշնորհած գյուղատնտեսական նշանակության հողերը, այլապես դատարանը վճիռ է կայացնում, և կատարվում է հողի հարկադիր վաճառք, ստացված գումարն էլ հանձնում է նախկին սեփականատիրոջը:
Փաստենք, որ նախագծում օտարման մեխանիզմների հետ կապված բազում բացեր կան, որոնց անդրադարձել են նաև պետական գերատեսչությունների մասնագետները: Կան նաև ավելի լուրջ «բացթողումներ», որոնցից մեկի առնչությամբ առողջապահության նախարարությունը զգուշացրել է. «Կարծում ենք, որ վերոնշյալ փոփոխությունը կարող է հակասել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ փոփոխված 11-րդ արձանագրությամբ» 1-ին հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով նախատեսված հիմնարար սկզբունքներին»: Համաձայն վերջին Սահմանադրության՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն օգտվում հողի սեփականության իրավունքից, և վերոնշյալ փոփոխությունը առաջին հերթին միտված է գործող օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Թերևս սա է փոփոխությունների հիմնական նպատակը: Բայց հանրապետության վարչապետը բազմիցս է անդրադարձել չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ բերելուն, և այս քայլով փորձ է արվում, թեկուզև մասնակի, միանգամից երկու հարց լուծել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03