«Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության թարմացված կազմը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էղուարդ Շարմազանովը: «Վարչապետն արդեն նշանակվել է, մնացածն էլ օրենքով սահմանված կարգով կնշանակվեն կամ կվերանշանակվեն, և օրենքով սահմանված կարգով ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, որպեսզի մենք հաստատենք»,- ասել է նա: Է. Շարմազանովը հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, թե փոխվելու են ՀՀ առողջապահության ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները: Կառավարության ծրագրի վերաբերյալ նա նշել է, որ ՀՀԿ-ն իր ծրագիրը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում, իսկ դրանից հետո իշխանության երկարաժամկետ ռազմավարությունն ու անելիքներն Աժ-ում իր ուղերձում ներկայացրել է ՀՀ նախագահը՝ ախտորոշում ու գնահատական տալով բոլոր ոլորտներին: Խոսելով ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի, մասնավորապես՝ 2040թ. թիրախային ցուցանիշների մասին՝ է. Շարմազանովն ասել է. «Ես կարծում եմ, որ այդ ելույթն էականորեն տարբերվում է շատ ելույթներից, նոր մտածողություն է բերում մեր քաղաքական համակարգ, լավ իմաստով նոր խոսք է, որովհետև պատմության մեջ, քաղաքականության մեջ հաջողում են այն պետությունները, որոնք իրենց առջև դնում են ոչ թե 5-10 տարվա ծրագիր, այլ դնում են երկարատև ռազմավարություն»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցվելու է Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի՝ նախարարների թիվը պետք է լինի 18-ը: Այսօր գործադիրում նախարարները 19-ն են: Կրճատվում է ՀՀ կառավարության աշխատակագմի դեկավար-նախարարի քաղաքական պաշտոնը, որը զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Դ. Հարությունյանը նոր կառավարությունում զբաղեցնելու է արդարադատության նախարարի պաշտոնը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55