«armtimes.com-ին Գյումրու թիվ 41 դպրոցի ավարտական՝ 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ազգականը երեկ տեղեկություն հայտնեց այն մասին, որ վերջին զանգի համար նախատեսված ծախսերը հասնում են 100 հազար դրամի: Վերջինս խնդրեց չհրապարակել իր ինքնությունը՝ երեխային հետագա խնդիրներից զերծ պահելու համար:
«Պարուսույցի մոտ ինչ-որ պար բեմադրել են սովորում, դրա համար են գումար հավաքում: Բեմի ձևավորման համար դիզայներ են հրավիրել՝ նրան են վճարելու: Հագուստով և այս ծախսերով մոտ 100 հազար դրամ են հավաքում: Այնպես չէ, որ 100 հազարը դպրոց են տանում, այլ երեխաները իրենց հագուստ էլ են գնում, դա էլ է մտնում այդ գումարի մեջ: Բոլորը առնում, հագնում են, ինչպես կլինի, որ մեկը հագնի, մյուսը՝ չէ»,- նշեց «armtimes.com-ին դիմած քաղաքացին:
Այս տեղեկությունների հետ կապված զրուցեցինք նաև Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանի հետ: Վերջինս կտրուկ հերքեց այս տեղեկությունները: «Ես տեղյակ չեմ, նման բան չկա: Իրենք ծնողների նախաձեռնությամբ ինչ-որ բան անում են, բայց ես չգիտեմ, թե ինչ: Այդքան գումար էլ չեն հավաքում, դա ճիշտ չէ: Շրջանավարտներին վերջին դասին նախապատրաստվել օգնում է դասղեկի ծանոթներից մեկը»,- ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանը:
Մեր այն հարցին, թե դասղեկի ծանոթը գումարով է աշակերտներին օգնում կազմակերպչական հարցերում, դպրոցի տնօրենը նշեց. «Չգիտեմ, կարող եմ ճշտել և ասել»,- ասաց նա»,-գրում է թերթը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55