«Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի կենսագործման համար քննարկվում է տեղեկատվության ազատության լիազոր մարմին ստեղծելու նախագիծը: Այս մասին այսօր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Նախատեսվում է այդպիսի մարմին ստեղծել՝ Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակին առընթեր, խորհրդի տեսքով: Բայց ասեմ, որ մեզ համար լրացուցիչ պետական մարմին ստեղծելը ինքնանպատակ չէ: Եթե քննարկումների արդյունքում դա նպատակահարմար չհամարվի, այդ մարմնի համար նախատեսված լիազորությունները և պատասխանատվության կդրվեն ՄԻՊ-ի և դատական համակարգի կառույցների վրա»,- նշեց Քրմոյանը:
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունը շուրջ երկու տարի է քաղհասարակության հետ միասին աշխատում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կատարելագործման ուղղությամբ: Քրմոյանի տեղեկացմամբ՝ գործող օրենքից ընդունվել են ենթաօրենսդրական ակտերը, բայց ի հայտ են եկել խնդիրներ, որոնք օրենքի կարգավորման առարկա են:
«Հիմնական խնդիրը հետևյալն է՝ ապահովել Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը և նաև ծառայեցնել տեղեկատվության ազատությունը որպես արդյունավետ պետական կառավարման համակարգ ունենալու գործիք, ինչո՞ւ չէ՝ նաև հակակոռուպցիոն: Որքան թափանցիկ են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այնքան կոռուպցիոն ռիսկերը ցածր են»,- նկատեց նա:
Ըստ նրա՝ հիմնական թիրախներ են ընտրվել այն չկարգավորված հարաբերությունները, որոնք ի հայտ են եկել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում: ՏՏ ոլորտի զարգացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել տեղեկատվության ազատության համապատասխան գործիքներ ամրագրել:
Նրա համոզմամբ՝ այս խնդիրների կարգավորման համար քաղհասարակության հետ լայն քննարկման կարիք կա: ԱՆ-ն կառավարության կողմից ստացել է երկամսյա ժամկետ՝ քաղհասարակության հետ նոր օրենքի շուրջ քննարկումներ ծավալելու համար։
«Այս օրենքը պետք է կոնսենսուսային լինի և պետք է հաշվի առնի բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Առանց կոնսեսուսի մենք այս օրենքը Ազգային ժողով չենք ներկայացնի»,- նշեց նա:
Քննարկմանը կազմակերպիչ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Օտտո Լուխտերհանդթի խոսքով՝ 2003 թ.-ին Հայաստանում ընդունված տեղեկատվության ազատության մասին օրենքը բազմաթիվ թերություններ ունի: Ըստ նրա՝ գործող օրենքն ավելի շատ ձևական բնույթ է կրում, քան բովանդակային:
Փորձագետի կարծիքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը շատ ժամանակակից և ակտուալ կարգավորում է, համեմատած այլ երկրներում գործող օրենքների, բայց տեխնիկական առումով այս օրենքի նախագիծը դեռևս բարելավման կարիք ունի:
«Ամենակարևոր և սկզբունքային հարցերից մեկն այն է, որ ամենասկզբում, գուցե հենց առաջին հոդվածում, պետք է հղում արվի Սահմանադրության 51-րդ հոդվածին, որը հենց վերաբերում է տեղեկատվության ազատությանը: 2015 թ.-ին բարեփոխված սահմանադրության 51-րդ հոդվածը շատ մանրամասն է կարգավորում քաղաքացիների համար պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը»,- նշեց Լուխտերհանդթը։
Նրա համոզմամբ՝ պաշտոնատար անձինք միշտ էլ ձգտել են սովորական քաղաքացիներից գաղտնի պահել տեղեկությունները, քանի որ, ըստ նրա՝ տեղեկություն ունենալը նշանակում է նաև իշխանություն ունենալ: Միևնույն ժամանակ, GIZ փորձագետը նշում է, որ տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն, որ հնարավոր են նաև բախումներ քաղաքացու և պետության շահերի միջև:
«Նկատի ունեմ, որ կարող են լինել պետական, ծառայողական գաղտնիքներ, և վերջապես կան անհատական տվյալների գաղտնիքները, որոնք պետք է պահպանված լինեն: Բնականաբար, նախ և առաջ անվտանգության հետ կապված պետական մարմիններն են, բանակը, որոնք հիմնականում գաղտնի են պահում իրենց տեղեկությունները, բայց դա համատարած երևույթ է համաշխարհային մակարդակով»,- ասաց Օտտո Լուխտերհանդթը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26