Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են միջազգային հանցավոր խմբի անդամներին, որոնք 3 մլն դոլար արժողությամբ ավելի քան 9 կգ մետադոն էին տեղափոխում: Այդ մասին հայտնել է Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ձերբակալվածները միջազգային հանցավոր խմբի անդամներ էին, որը երկար ժամանակի ընթացքում զբաղվել է Միջին Ասիայից Եվրամիության երկրներ, Բելառուս եւ Ուկրաինա թմրանյութի, այդ թվում` հերոինի մատակարարմամբ», - նշել են ՆԳՆ-ից:
Այնտեղ տեղեկացրել են, որ Մոգիլեւյան շրջանում հատուկ գործողության ընթացքում ստուգման համար կանգնեցվել է «Ժիգուլի» ավտոմեքենա, որում գտնվել են Ուկրաինայի 38 տարեկան նախկինում դատված քաղաքացի եւ Մոգիլեւյան շրջանի 26 տարեկան չաշխատող բնակիչ: Տրանսպորտային միջոցի ստուգման ընթացքում հատուկ կառուցված թաքստոցներում օպերատիվ աշխատողները հայտնաբերել եւ առգրավել են «մետադոնի փաթեթ ընդհանուր ավելի քան 9 կգ քաշով, ինչը հավասար է թմրանյութի ավելի քան 200 հազար չափաբաժնի մոտ 3 մլն դոլար արժողությամբ», - ճշտել են ՆԳՆ-ից:
Բելառուսի ոստիկանության տվյալներով, այս խմբավորման այլ անդամներ արդեն հայտնվել էին օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում: Մասնավորապես, հիշեցրել են ՆԳՆ-ից, 2010-ին Ասիայից Եվրոպա թմրանյութի մատակարարման ուղու դադարեցման գործողության ընթացքում Բելառուսում ձերբակալվել էր տեղափոխողներից մեկը, որը 27 կգ հերոին էր տեղափոխում գլուխ սոխի անվան տակ: Հետագայում նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ներկայումս օպերատիվ քննչական միջոցառումները, այդ թվում` տվյալ հանցավոր խմբի կազմակերպչի հետախուզման ուղղությամբ, շարունակվում են:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55