 
            Քանի դեռ մենք այս բանակցային փիլիսոփայության վրա ենք հիմնվում, որ պետք է տարածքներ հանձնենք և դրա դիմաց ստանանք Արցախի ինքնորոշման ճանաչում, մենք և ճանաչում չենք ստանա, և Արցախի տարածքը կկորցնենք: Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) «Արցախում ստատուս-քվոյի աշխարհաքաղաքական տեսանկյունները» թեմայով քննարկմանը նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
«Պահպանվող ստատուս-քվոն, ինչպես ցույց տվեց այս տարիների ընթացքը, տարեցտարի վատթարացնում է մեր բանակցային դիրքերը: Տարածքների կորստի խնդիրն օրակարգային է, բայց Արցախի կարգավիճակի հարցը ինչպես օդում կախված եղել է, այնպես էլ մնացել է: Ավելին՝ այսօր խոսում են ոչ թե «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ, այլ արծարծում են տարածքների իրավիճակի բարելավման դիմաց տարբերակը»,- ասաց Մելիքյանը:
Ըստ նրա՝ այս բանաձևը ենթադրում է, որ հայկական զինուժը պետք է իր վերահսկողությունը թողնի և դուրս գա Արցախի 2/3-րդից, որի փոխարեն Ադրբեջանը պատերազմ չսկսելու ինչ-որ խոստումներ պետք է տա: Նրա համոզմամբ՝  այս բանաձևով լուծումը որևէ առնչություն չունի մեր ազգային շահերի հետ, այն մեծ հաշվով մի նպատակ ունի՝ տարածաշրջանում խաղաղարարներ տեղակայել:
«1993 թ. աշնանը Ադրբեջանի նախագահ դարձավ Հեյդար Ալիևը, իսկ դրանից մոտ մեկ ամիս հետո Հայաստանը իրեն հռչակեց հակամարտության կողմ: Այն պահից, երբ Հայաստանը ճանաչեց ինքն իրեն հակամարտության կողմ, այդ հակամարտությունը դարձավ միջազգային: Սա անկյունաքարային պահ է հակամարտության դիվանագիտական-քաղաքական հետագա ընկալման տեսանկյունից: Դրանով Հայաստանը ստեղծեց այն նախադրյալները, որի վրա հիմնվեց Ադրբեջանը՝ Հայաստանին ագրեսոր պետություն հռչակելու և ճանաչել տալու տեսանկյունից»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի այս քայլից հետո Արցախի ինքնորոշման խնդիրը փոխվեց Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված տարածքների պահանջի խնդրի, որը կարմիր գծի պես անցնում է բանակցային ամբողջ գործընթացի ընթացքում:
«Մենք պետք է կարողանանք մեղադրյալի աթոռից իջնել և նստեցնել Ադրբեջանին, բայց դա պետք է անել ոչ թե հռչակագրի շնորհիվ, այլ՝ կոնկրետ քայլերի: Իրավիճակի՝ այսպիսին մնալու դեպքում Ադրբեջանը կավելացնի ճնշում ճակատում և կունենա լուրջ քաղաքական իրավական հիմնավորումներ»,- հայտարարեց Մելիքյանը:
ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նաև նկատեց է, որ Արցախյան հիմնախնդրի լուծման հիմնական՝  Մադրիդյան սկզբունքներին կողմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները:
«Իրականում տարածքներ հանձնելու լծակներ ունի Ռուսաստանը, բայց ինչո՞ւ է դա ուզում ԱՄՆ-ն: Միացյալ նահանգներին պետք է չէ՞ միջամտել տարածքների հանձնման խնդրին, քանի որ եթե լինի տարածքների հանձնում՝ Հայաստանում Ռուսաստանի դիրքերը կթուլանան: Ամեն դեպքում, ԱՄՆ-ն իր հեռակա պլաններում տեսնում է Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից: Նրանք համբերատար սպասում են, թե ինչպես է Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կորցնելու Հայաստանը»:
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02