Պետք է քննարկվի, հասարակական լսումներ լինեն, որևէ մեկը չի կարող այդ նուրբ, «սենսիթիվ» թեման շատ նուրբ սղացնի, տանի: Դպրոցների օպտիմալացման մասին այսպիսի տեսակետ է հայտնել կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը՝ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք ունենք մարող դպրոց, օրինակ՝ Կոնդի դպրոցը, որն ավանդույթ ունեցող դպրոց է, բայց մի քանի տասնյակ աշակերտ ունի: Այդ դպրոցի ճակատագիրն իրոք դժվար է որոշել»,- ասաց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը:
Նա հիշեցրեց, որ օպտիմալացման ծրագիրը վերաբերում է քաղաքային դպրոցներին:
«Դեռ գյուղական դպրոցներին չենք հասել: Եթե գա, հասնի այդ պահը, մենք կդնենք սկզբունքներ: Առաջինը՝ ամեն ինչ պետք է ունենա որակի հիմնավորում: Տեսեք, եթե դպրոցն ունի 7 աշակերտ ընդամենը, և 1 կամ 2 կմ հեռավորության վրա կա մեկ այլ դպրոց, որտեղ կա 60 աշակերտ, ապա այդ 7 աշակերտով դպրոցն իսկապես դժվար է պահել, որովհետև մենք չենք կարողանա այդ 7 աշակերտին որակով ապահովել»,- պարզաբանեց Լևոն Մկրտչյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե կա բնակավայր, ուրեմն այդ բնակավայրը պիտի ունենա պայմաններ, որի մեջ մտնում է նաև դպրոցը:
«Հիմա ինչպե՞ս անենք, որ այդ տեղում որակ ապահովենք, այ դա խնդիր է: Դրա համար զարկ ենք տալիս հեռավար կրթությանը, էլեկտրոնային կրթությանը, մենթոր դպրոցներին: Այդ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի տեղ, որտեղ 8 աշակերտ կա: Իրենց համար պետք է նույն պայմաններն ապահովենք, ինչ մյուսներին»,-մեկնաբանեց կրթության նախարարը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26