Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է Ռուսաստանից ցորենի ներկրման վերաբերյալ սահմանափակումների սահմանման մասին լուրը, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների չեղարկման շուրջ բանակցություններ են վարում:
«Իսկապես, կան սահմանափակումներ»,- ասել էր Կրեմլի ներկայացուցիչը Ռուսաստանից ցորենի ներկրման հարցում Թուրքիայի կողմից կրկին սահմանված սահմանափակումների մասին:
Նախարարությունը հայտնել է, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, և ընդգծել, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ տնտեսական սահմանափակումների վերացման մասին Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնություններին:
Նշենք, որ մայիսի 22-ին Ռուսաստանն ու Թուրքիան տնտեսական սահմանափակումները վերացնելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55