ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին:
Դավիթ Լոքյանը շնորհավորել է Կարեն Բոթոյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
«Այսօր մենք նրան վստահում ենք մի շատ ծանր պարտականություն՝ ղեկավարել Գեղարքունիքի մարզը: Անկախ այն ամենից, թե որքան աշխատանք է կատարվել այս մարզում, մենք ունենք հսկայական անելիքներ և դուք պետք է լծվեք դրանց լուծմանը»,- նշել է Դավիթ Լոքյանը:
Դավիթ Լոքյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ նրա շնորհիվ վերջին տարիների ընթացքում առավել շատ խնդիրներ ունեցող մարզում լրջագույն փոփոխությունների սկիզբ է դրվել:
Իր հերթին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և վստահեցրել, որ արդեն պատգամավորական գործունեության ընթացքում նույնպես կնպաստի մարզի հիմնախնդիրների լուծմանը:
Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ կառավարությանը վարչապետի գլխավորությամբ` վստահության համար: Նորանշանակ մարզպետն իր խոսքում նշել է, որ մարզում տեսել է թիմային աշխատանք:
«Վստահ եմ, որ այդ նույն թիմի՝ մարզպետարանի աշխատակազմի հետ այսուհետ նույնպես մեր առջև դրված խնդիրները կատարելու ենք», - ասել է Կարեն Բոթոյանը:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44