ՀՀ և ԼՂՀ իշխանամերձ շրջանակները հաճախ են տարբեր առիթներով արծարծում հայկական երկու պետությունների՝ Իրանի հետ ռազմավարական գործընկերության կարևորության թեզը: Սովորաբար այդ թեման ակտիվ քննարկումների առարկա է դառնում այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտություն է առաջանում մեր հանրության կամ Ռուսաստանյան վերնախավի ականջին հասցնել այն միտքը, որ Հայաստանը բացառապես Կրեմլի հույսին չի մնացել և կարող է պաշտոնական Թեհրանի հետ համագործակցությամբ ապահովել սեփական շահերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում: Տեսականորեն այդ հնարավորությունն, իսկապես, գոյություն ունի, բայց գործնականում հայ-իրանական համագործակցությունը քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, ռազմական, ինֆորմացիոն և այլ ոլորտներում հազիվ իր պոտենցիալ ներուժի մեկ-երկու տոկոսի չափով է իրացված: Իրանը ժամանակին գործնական կարևոր քայլեր էր կատարել անգամ ԼՂՀ միջազգային սուբյեկտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ՝ 2005 թվականին ի թիվս այլ համատեղ նախագծերի նաև հաջողվեց հասնել նրան, որպեսզի Ստեփանակերտում պաշտոնապես բացվի Իրանի առևտրականների ու արդյունաբերողների միության գրասենյակը և իր պարտականությունների կատարմանն անցնի այդ հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչը: Չիմացողների համար ասեմ, որ Արցախում մինչ այդ օտարներից գործել են Միջազգային Կարմիր խաչի գրասենյակը, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականների համար նախատեսված հենակետը և ականազերծման աշխատանքներով զբաղվող բրիտանական «Հելո թրասթ» կազմակերպությունը: Այսինքն՝ այն ժամանակ Իրանի կողմից լուրջ քայլ արվեց Արցախի ինքնիշխանությանը շատ կարևոր և, ըստ էության, առաջին հերթին քաղաքական աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ: Այդուհանդերձ, թերևս երկու տարվա ընթացքում, ինձ համար անհայտ հանգամանքների ճնշման տակ իրանական կողմն այդ գրասենյակը փակելու որոշում ընդունեց և այդ որոշումն, իմ կարծիքով, կայացվեց այն պատճառով, որ մեր գործընկերներն եկան այն համոզման, որ Արցախի անկախության մասին արվող հայտարարությունները լուրջ հակասության մեջ են գտնվում իրականության հետ: Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ վերացական ճամարտակություններն, ինչ խոսք, ստեղծված իրավիճակում նախընտրելի են, քան այդ ճանաչմանն ուղղված մեր գործընկեր-պետության կոնկրետ քայլերին համարժեք գործնական աջակցությունը ցույց տալը:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44